• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողությանը. Փաշինյան

aliq 10:40 | 05.03.2025
aliq 10:40 | 05.03.2025

Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողությանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի պետական հեռուստատեսությանը (IRIB) տված հարցազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արեւմտյան երկրների կողմից Թեհրանի հասցեին սպառնալիքներ հնչելու դեպքում որոնք կլինեն Երեւանի գործողությունները։ 

«Բնականոն եւ բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարեւոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարեւոր է մեզ համար, եւ Իրանի անվտանգությունը չափազանց կարեւոր է մեզ համար, եւ ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետեւ դա այնքան ակնհայտ է»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ Երեւանը, ունենալով լավ փոխհարաբերություններ արեւմտյան երկրների հետ, փորձում է հաշվի առնել Իրանի համար այնպիսի զգայուն գործոններ, ինչպիսիք են ներկայում Արեւմուտք-Իրան բարդ հարաբերությունները։ 

«Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել եւ մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մյուս կողմից մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային քաղաքականությանը՝ արձանագրելով, որ տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր տեսլականը, կառավարման մոդելը, քաղաքական հայացքը եւ գաղափարախոսությունն ունի։ 

«Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի եւ պետության ինքնիշխան իրավունքին՝ որոշելու իր զարգացման բովանդակության վերաբերյալ հարցերին։ Բայց մյուս կողմից՝ տարածաշրջանային այս բազմազանությունը նաեւ հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինելու ոչ միայն արեւմուտքին, այլեւ ինտեգրված լինելու արեւելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի, պայմանական, արեւելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ։ Եվ այս առումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարեւոր են, որովհետեւ ինչպես ասացի, դա բխում է մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունից»,- հավելել է Փաշինյանը։

Ընդգծելով, որ Երեւանի այլ հարաբերություններում սպառնալիք չկա Թեհրանի համար՝ վարչապետը նշել է․ «Հույս ունեմ եւ համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության այլ՝ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը»։ 

Ադրադառնալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման հարցին՝ Հայաստանի վարչապետը նշեց, որ դա հրապարակային փաստաթուղթ է, եւ դրանով իսկ տարածաշրջանի նկատմամբ Երեւանի մտադրությունները թափանցիկ են։ 

Փաշինյանը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի հետ այդ համագործակցությունը կյանքի կկոչվի, եւ այդ համատեքստում տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձեւավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ նոր հնարավորություններ կստեղծվեն։ 

«Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել նաեւ մեր տարածաշրջանային շահերը, եւ մենք շարունակելու ենք այս գործելակերպով առաջնորդվել»,- ընդգծել է վարչապետը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն կասեցրել է Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի օգնության տրամադրումը․ Politico
հաջորդը
Իսրայելի անվտանգության ծառայությունը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ ձախողման պատճառների զեկույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն