• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփի օգնականները գաղտնի հանդիպել են Զելենսկուն ընդդիմադիր գործիչների հետ

aliq 15:23 | 06.03.2025
aliq 15:23 | 06.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չորս բարձրաստիճան օգնականներ գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ։ Այդ մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով երեք ուկրաինացի պատգամավորների եւ ամերիկացի քաղաքական փորձագետի հայտնած տեղեկությունը, որոնք ցանկացել են անանուն մնալ։ 

Նրանց խոսքերով՝ Թրամփի օգնականները, որոնց անունները նույնպես չի նշում պարբերականը, հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավորների՝ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի եւ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։

Politico-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում նախագահի ընտրություններն արագ անցկացնելու հնարավորությունը։ Պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով Ուկրաինայում ընտրությունների անցկացման հարցը քննարկում է այնպիսի ժամանակահատվածում, որը կարող է լինել զինադադարի ժամանակավոր համաձայնեցման եւ խաղաղության բանակցությունների մեկնարկի միջեւ։ 

Ամերիկացի փորձագետը Politico-ին հայտնել է, որ թե՛ Պորոշենկոն, թե՛ Տիմոշենկոն «իրենց ներկայացնում են որպես գործիչներ, որոնց հետ ավելի հեշտ կլինի աշխատել, եւ որոնք պատրաստ են ընդունելու այն պայմանները, որոնք մերժում է Զելենսկին»։

Պորոշենկոյի կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրենց նպատակը ոչ թե նախագահի ընտրությունների անցկացումն է, այլ «երկրում ազատ եւ արդար հետպատերազմյան մրցակցային ընտրություններ ապահովելը»։ 

«Նաեւ տրամաբանական է, որ ցանկացած շփում ներառում է նախագահ Պորոշենկոյի եւ «Եվրոպական համերաշխության» տեսլականի ներկայացումը այն մասին, թե ինչպես կարելի է ավարտել պատերազմը արդար, համապարփակ եւ կայուն խաղաղությամբ, ինչպես նաեւ քննարկել բանակցային գործընթացում հնարավոր փոխզիջումների սահմանները»,- նշել են կուսակցությունից։

Յուլիա Տիմոշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Լիսովան, պատասխանելով Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների վերաբերյալ Politico-ի հարցին, շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար եւ նշել, որ այս պահին դա չեն մեկնաբանի։ 

Պարբերականի լրագրողները կապ են հաստատել նաեւ Թրամփի այն չորս օգնականների հետ, որոնք, ըստ պարբերականի, մասնակցել են Զելենսկու ընդդիմախոսների հետ բանակցություններին, սակայն վերջիններս հրաժարվել են հարցերին պատասխանելուց:

Politico-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ եթե Վլադիմիր Զելենսկին չհամաձայնի ԱՄՆ-ի կողմից առաջարկված ռուս-ուկրաինական պատերազմի արագ դադարեցման պլանին, ապա նա պետք է հրաժարական տա։ Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի օգնականները վստահ են, որ եթե Ուկրաինայում անցկացվեն նախագահական ընտրություններ, Զելենսկին պարտություն կկրի։

Մարտի սկզբին բրիտանական Survation ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկելու հարցվածների 44%-ը։ Նրա իրական մրցակից համարվող Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին գործող նախագահից հետ է մնում 20 եւ ավելի տոկոսային կետով։ Պետրո Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկելու 10%-ը, իսկ Յուլիա Տիմոշենկոյի օգտին՝ ընդամենը 5.7%-ը։

Վլադիմիր Զելենսկին մարտի սկզբին հայտարարել էր, որ իրեն հեռացնելը հեշտ չի լինի։ «Ինձ փոխելը հեշտ չի լինի, քանի որ պարզապես [նոր] ընտրություններ անցկացնելը բավարար չէ։ Պետք է այնպես անել, որ ես չկարողանամ մասնակցել դրանց։ Եվ դա արդեն ավելի բարդ կլինի»,- ասել է նա։

Ուկրաինայի օրենսդրությունը արգելում է ցանկացած ընտրությունների անցկացումը, քանի դեռ երկրում ռազմական դրություն է հայտարարված։ Պատերազմի ընթացքում Ուկրաինայի իշխանությունները մի քանի անգամ երկարաձգել են ռազմական դրության ժամկետը, վերջին որոշման համաձայն՝ այն կտեւի մինչեւ 2025 թվականի մայիսի 9-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԱԺ-ն ընդունել է խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթը
հաջորդը
Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը լքելու մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն