• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բրյուսելում ընթանում է ԵՄ պաշտպանական հարցերով արտահերթ գագաթնաժողովը

aliq 21:48 | 06.03.2025
aliq 21:48 | 06.03.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 6-ին Բրյուսելում մասնակցում է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին, որտեղ քննարկվում են Ուկրաինային օգնության ավելացման եւ Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու համար Եվրոպայի պաշտպանական կարողությունների ուժեղացման հարցերը։

Հանդիպումից առաջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին աջակցության համար։ «Մենք շատ շնորհակալ ենք, որ միայնակ չենք։ Սա պարզապես խոսքեր չեն, մենք դա զգում ենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ 

Զելենսկին լրագրողների հետ զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ միասին։

Իր հերթին Ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ սա «շրջադարձային պահ է Եվրոպայի համար»։ 

«Եվրոպան բախվում է ակնհայտ եւ իրական վտանգի եւ այդ պատճառով պետք է կարողանա պաշտպանել իրեն, ինչպես նաեւ ապահովել, որ Ուկրաինան կարողանա պաշտպանվել եւ հասնել կայուն եւ արդար խաղաղության»,- ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

ԵՄ երկրներում եւ Ուկրաինայում անհանգստություն են առաջացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական քայլերը եւ այն հեռանկարը, որ Վաշինգտոնն  ու Մոսկվան կարող են ձգտել երկկողմ խաղաղ կարգավորման, որը կարող է հանգեցնել տարածքային զիջումների Ռուսաստանին, ինչպես նաեւ Ուկրաինային զրկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից։ 

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մինչեւ գագաթնաժողովի սկիզբը հայտարարել է, որ «Եվրոպան ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը, եւ կարող է հաղթել նրան ցանկացած հակամարտությունում»։ 

«Եվրոպան ընդհանուր առմամբ ունակ է հաղթելու Ռուսաստանի հետ ցանկացած ռազմական, ֆինանսական եւ տնտեսական առճակատում։ Մենք պարզապես ավելի ուժեղ ենք»,- ասել է Տուսկը։

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում եվրոպացի առաջնորդները կհամաձայնեն ավելացնել պաշտպանական ծախսերը եւ կհաստատեն Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցությունը ԱՄՆ-ի կողմից Կիեւին ռազմական օգնության կասեցման ֆոնին։ Նաեւ նախատեսվում է, որ կքննարկվի ավելի քան 180 միլիարդ եվրոյի չափով ռուսական սառեցված ակտիվների ապաբլոկավորման հնարավորությունը, որից ստացված հասույթը կուղղվի Ուկրաինայի աջակցությանը։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է Reuters-ը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը համարվում է Եվրոպայի ամենապրոռուսական քաղաքական գործիչներից մեկը, կարող է վետո դնել Կիեւին աջակցելու վերաբերյալ միաձայն հայտարարության վրա։ Եվրոպայի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հինգշաբթի հայտարարել է, որ Օրբանի պատճառով Ուկրաինային վերաբերող որոշումները գնալով ավելի դժվար են ընդունվում։

Շաբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում Օրբանը գրել էր, որ «Ուկրաինայի հարցում գոյություն ունեն ռազմավարական տարաձայնություններ, որոնք անհնար է հաղթահարել»։ 

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էլ, որը նույնպես  դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն, հայտարարել է, որ կցանկանար գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւում տեսնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերականգնման մասին կետ։ Խոսքը վերաբերում է դեպի Սլովակիա ռուսական էներգակիրների հիմնական երթուղուն, որը Կիեւը դադարեցրել է այս տարի։

Ըստ Կալլասի, եթե Հունգարիան արգելափակի Ուկրաինային օգնության վերաբերյալ որոշումները, ԵՄ մյուս երկրները կարող են «մեծամասնական կոալիցիա» կազմել եւ բանակցել առանց Բուդապեշտի մասնակցության։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հարցերը
հաջորդը
Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը չպետք է որոշվի ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից․ չինացի բանագնաց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն