• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՄԱՍ-ը երեք պայման է առաջադրում Իսրայելի հետ բանակցությունները վերսկսելու համար

aliq 10:55 | 10.03.2025
aliq 10:55 | 10.03.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի շուրջ  բանակցությունների համար առաջադրել է երեք պայման՝ պատանդների փոխանակումը Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների հետ, զորքերի ամբողջական դուրսբերումը հատվածից եւ պարտավորություն, որ ագրեսիան չի վերսկսվի: Այդ մասին հայտնել է շարժման ներկայացուցիչ Հազեմ Կասեմը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին։

Ավելի վաղ Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայությունը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ գործարքի երկրորդ փուլի բանակցությունների համար։ Իր հերթին Իսրայելը մարտի 10-ին իր պատվիրակությանը կուղարկի Կատար, հայտնում է վարչապետի գրասենյակը։

Միեւնույն ժամանակ, The Wall Street Journal պարբերականը, հղում կատարելով Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչին եւ մի քանի աղբյուրների, հայտնում է, որ իսրայելական կողմը մտադիր է ուժեղացնելու ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա մինչեւ Գազայի նոր ներխուժում սկսելը, քանի որ հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ բանակցությունները մտել են փակուղի։

Մարտի 2-ին ավարտվեց ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հրադադարի եւ պատանդների ազատ արձակման գործարքի առաջին փուլը, որը ձեռք էր բերվել հունվարի կեսերին։ Գործարքի առաջին փուլի շրջանակում, որն ավարտվեց մարտի 1-ին, ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց 33 իսրայելցի պատանդի եւ վերադարձրեց զոհվածների մարմինները։ Իսրայելն էլ իր կողմից ազատ է արձակել շուրջ 1,5 հազար պաղեստինցի բանտարկյալների։ 

Իսրայելը մարտի սկզբին ընդունեց ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկը, որը ենթադրում է հրադադարի շարունակում մուսուլմանական Ռամադան (մինչեւ մարտի 29-ը) եւ հրեական Զատկի (ապրիլի 12-19) տոների ընթացքում։

ՀԱՄԱՍ-ը չի ընդունել առաջարկը՝ կողմ արտահայտվելով համաձայնագրի երկրորդ փուլի անցմանը, որը նախատեսում է ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, իսրայելական զորքերի վերջնական դուրսբերում Գազայի հատվածից եւ բոլոր մյուս պատանդների ազատ արձակում։

Մարտի 2-ին Իսրայելը արգելափակեց Գազա մարդասիրական օգնության մատակարարումները՝ փակելով բոլոր անցակետերը՝ դա պայմանավորելով ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ Ուիթքոֆի ծրագրի մերժմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրիայի փոքրամասնությունների դեմ հարձակումներ գործողները պետք է պատասխանատվություն կրեն. Ռուբիո
հաջորդը
Մարկ Քարնին կդառնա Կանադայի նոր վարչապետը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն