• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններում կառաջարկի մասնակի հրադադար հաստատել ՌԴ-ի հետ․ ԶԼՄ-ներ

aliq 11:47 | 10.03.2025
aliq 11:47 | 10.03.2025

Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջեւ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում նախատեսված բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը մտադիր է Ռուսաստանի հետ մասնակի հրադադար հաստատելու առաջարկ ներկայացնել։ Այդ մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նախատեսվող հրադադարը կներառի անօդաչու թռչող սարքերի եւ հեռահար հրթիռների հարվածների արգելք, ինչպես նաեւ ռազմական գործողությունների  դադարեցում Սեւ ծովում։ 

Երկու եվրոպացի պաշտոնյաներ նշել են, որ Ուկրաինայի իշխանությունները հրադադարի բանակցություններում առաջընթացը կապում են ԱՄՆ-ի կողմից ռազմական եւ հետախուզական օգնության վերականգնման հետ։ Միեւնույն ժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները մտադիր են պարզելու, թե արդյոք ուկրաինական իշխանությունները պատրաստ են տարածքային զիջումների գնալու Ռուսաստանի դեմ պատերազմի դադարեցման համար։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է. «Չի կարելի ասել՝ «Ես ուզում եմ խաղաղություն» եւ «Ես հրաժարվում եմ փոխզիջման գնալուց»։ Մյուս պաշտոնյան հավելել է. «Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք ուկրաինացիները հետաքրքրված են ոչ միայն խաղաղությամբ, այլեւ իրատեսական խաղաղությամբ։ Եթե նրանց հետաքրքրում են միայն 2014 կամ 2022 թվականների սահմանները, ապա դա արդեն ինչ-որ բանի մասին է խոսում»։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների դադարեցումը, ինչպես նաեւ Սեւ ծովում ռազմական գործողություններից հրաժարումը կարող են լինել առաջին քայլերը լայնածավալ խաղաղության համաձայնագրի եւ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ։ 

Reuters-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ ԱՄՆ պատվիրակությունը նաեւ մտադիր է համոզվելու, որ Ուկրաինան լրջորեն է վերաբերվում ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ հարաբերությունների բարելավմանը փետրվարի 28-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու վեճից հետո։

Ամերիկյան կողմը Սաուդյան Արաբիայում սպասվող հանդիպմանը կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։

Դոնալդ Թրամփը մարտի 9-ին հայտարարել է, որ ակնկալում է «մեծ առաջընթաց» Ուկրաինայի բանակցություններում։ Միաժամանակ, Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ բանակցություններն արդյունք կտան։

Վերջին օրերին Թրամփի վարչակազմը դադարեցրել է զենքի մատակարարումը եւ Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, ինչը, ըստ Վաշինգտոնի, պետք է Կիեւին հարկադրի նստել բանակցությունների սեղանի շուրջը: Այս ֆոնին Ռուսաստանը հայտարարեց, որ հետ է գրավել Կուրսկի մարզի Սուդժանսկի շրջանի մի քանի բնակավայրեր, որոնք նախկինում Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ էին։

Ամերիկյան NBC հեռուստաալիքը մարտի 9-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի վերսկսելու ռազմական օգնությունն ու հետախուզական տվյալների փոխանակումը, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարածքային զիջումների գնա, ինչպես նաեւ «որոշ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում ընտրությունների կազմակերպման համար»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարկ Քարնին կդառնա Կանադայի նոր վարչապետը
հաջորդը
Ասադի կողմնակիցները հարձակումներ են գործել նաեւ մայրաքաղաք Դամասկոսում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն