• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայրամովը խաղաղության համար խոչընդոտների շարքում կրկին նշել է ՀՀ Սահմանադրությունը եւ «ռեւանշիզմը»

aliq 14:18 | 11.03.2025
aliq 14:18 | 11.03.2025
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ղազախստանի վարչապետ եւ արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ հանդիպումից հետո՝ ասուլիսի ժամանակ, կրկին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից եւ, այսպես կոչված, «ռեւանշիզմի» միտումներից։ 

 «Թեեւ մենք երկար ճանապարհ ենք անցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական ​​հարաբերությունների կարգավորման եւ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների առկայությունը, այս երկրի արագ ռազմականացումը եւ ռեւանշիզմի միտումը շարունակում են լինել խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը»,- ասել է Բայրամովը, որի խոսքերը մեջբերում է Azertac գործակալությունը։

Հիշեցնենք՝ թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով հայտարարել էին, որ խաղաղության պայամանագրի 17 կետից համաձայնեցված չեն միայն երկուսը։ Դրանք վերաբերում են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն եւ միջազգային ատյաններից հայցերի փոխադարձ հետկանչմանը։ 

Երեւանից ավելի ուշ հայտարարեցին, որ հստակ առաջարկներ են ուղարկվել Բաքվին նշյալ երկու կետերի շուրջ համաձայնության գալու համար։ 

Փետրվարի վերջին Երեւանը հայտարարեց, որ ստացել է խաղաղության պայամանագրի վերաբերյալ 12 խմբագրումը, որից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ անհամաձայնությունները շարունակում են պահպանվել:

Բացի այդ՝ Ադրբեջանը նաեւ պահանջում է փոխել երկրի Սահմանադրությունը, դադարեցնել բանակի վերազինումը եւ վերացնել, այսպես կոչված, «ռեւանշիզմը»։ 

Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ Սահմանադրության մեջ որեւէ տարածքային պահանջ չկա հարեւանների նկատմամբ, իսկ բանակի արդիականացման քաղաքականությունը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ջիդդայում սկսվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները
հաջորդը
Եթե ԱՄՆ-ին «դուր գան» Ուկրաինայի հետ Ջիդդայի բանակցության արդյունքները, ապա ռազմական օգնությունը կվերականգնվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն