• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւը 30-օրյա հրադադար է առաջարկում Մոսկվային․ Ջիդդայում կայացան ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները

aliq 09:29 | 12.03.2025
aliq 09:29 | 12.03.2025

Կիեւն ու Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած բանակցությունների ընթացքում քայլեր են ձեռնարկել կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Այդ մասին նշված է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված ամփոփիչ հայտարարության մեջ։ Բանակցությունները տեւել են ինը ժամ։

Նշվում է, որ Կիեւը համաձայնել է Ռուսաստանի հետ 30-օրյա զինադադարին՝ ամերիկյան աջակցության ամբողջական վերականգնման դիմաց, որը կներառի նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարի առաջարկը վերաբերում է ոչ միայն օդում եւ ծովում, այլ նաեւ ռազմաճակատի ամբողջ գծով մարտական գործողությունների դադարեցմանը։

Կողմերը նաեւ պայմանավորվել են հնարավորինս շուտ համաձայնագիր կնքել հազվագյուտ մետաղների վերաբերյալ։

Պատվիրակությունները համաձայնեցրել են ձեւավորել բանակցային խմբեր եւ անհապաղ սկսել խորհրդակցություններ՝ «կայուն խաղաղության հաստատման համար, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը»։

«Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհասցնի այն ուղերձը, որ նրա փոխադարձ քայլերը խաղաղության հասնելու բանալին են»,- բանակցություններից հետո տելեգրամյան էջում գրել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հույս է հայտնել, որ Ռուսաստանը ամենամոտ ժամանակահատվածում կընդունի հրադադարի առաջարկը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացրել է կոնկրետ քայլեր եւ առաջարկներ հակամարտության լուծման ուղղությամբ։ Նա նաեւ նշել է, որ առաջիկա օրերին կզրուցի Ռուսաստանի ներկայացուցչի հետ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը նշել է, որ ամերիկյան եւ ուկրաինական կողմերի բանակցությունները անցել են դրական եւ կառուցողական մթնոլորտում։

Ուկրաինական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ պատվիրակությունները քննարկել են նաեւ խաղաղ գործընթացի շրջանակում հումանիտար ջանքերի կարեւորությունը՝ ներառյալ ռազմագերիների փոխանակումը, կալանավորված քաղաքացիական անձանց ազատ արձակումը եւ բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձը։

Մոսկվան դեռեւս չի մեկնաբանել Ջիդդայում կայացած հանդիպումը։ Ռուսաստանի պետական ​​ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ բանակցություններն ավարտվել են, եւ դրանց շարունակություն չի սպասվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնության են եկել հազվագյուտ մետաղների գործարքի շուրջ
հաջորդը
Ռուս-ուկրաինական պատերազմում 30-օրյա հրադադարի հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ․ Երմակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն