• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է Կուրսկում եւս 5 բնակավայրերի, իսկ TACC-ը՝ Սուջայի գրավման մասին

aliq 14:59 | 12.03.2025
aliq 14:59 | 12.03.2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Կուրսկի մարզում եւս հինգ բնակավայրի վրա վերահսկողություն հաստատելու մասին։ 

Հաղորդագրության համաձայն՝ ռուսական բանակի «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները կարողացել են գրավել Կազաչյա Լոկնյա, Պերվի Կնյաժի, Վտարոյ Կնյաժի, Զամոստյե եւ Միռնի բնակավայրերը։ 

Միեւնույն ժամանակ ռուսական TACC գործակալությունն ու պատերազմը լուսաբանող տելեգրամյան ալիքները կադրեր են հրապարակում Ուկրաինայի բանակի կողմից դեռ նախորդ տարվա օգոստոսի սկզբին գրավված Սուջա քաղաքի կենտրոնից՝ նշելով, որ այն նույնպես անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ։ 

Այս տեղեկությունները հաստատում է նաեւ ուկրաինական Conflict Intelligence Team (CIT) հետաքննական նախագծի հիմնադիր Ռուսլան Լեւիեւը՝ նշելով, որ ուկրաինական բանակը համակարգված կերպով լքում է Կուրսկի մարզի տարածքը։ 

«Մենք տեսանք, որ բոլոր այն տարածքները, որոնք աստիճանաբար անցնում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ, գործնականում առանց մարտերի են գրավվել։ Նույնը վերաբերում է նաեւ Սուջային։ Նախօրեին [մարտի 11-ին] տեսանյութեր հրապարակվեցին, որ  ռուսական զորքերը քաղաքի արեւելյան ծայրամասերում են։ Այսօր մենք արդեն տեսնում ենք, որ ռուսական զորքերը հակառակ ծայրամասերում են»,- նշել է Լեւիեւը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ տնօրենի հետ
հաջորդը
Մոսկվան չի շտապում արձագանքել հրադադարի վերաբերյալ Կիեւի առաջարկին․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն