• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը այցելել է Կուրսկի մարզ․ նա լսել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովի զեկույցը

aliq 10:19 | 13.03.2025
aliq 10:19 | 13.03.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կուրսկի մարզ, սա նրա առաջին այցն էր 2024 թվականի օգոստոսին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից եւ սահմանամերձ շրջանների գրավումից հետո, հայտնում է TACC-ը։ 

Կրեմլի տվյալներով՝ մարտի 12-ին Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Կուրսկում տեղակայված զորախմբի կառավարման կետերից մեկում։ Սակայն դրա ճշգրիտ գտնվելու վայրը չի նշվում։ 

Ռուսական պետական լրատվական գործակալությունների հրապարակած  տեսանյութերում, որտեղ Պուտինն առաջին անգամ զինվորական համազգեստով է, լսում է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը։ Խորհրդակցության կադրերը ցուցադրվել են նաեւ «Россия-24» հեռուստաալիքի եթերով։ 

Խորհրդակցության ընթացքում Գերասիմովը զեկուցել է, որ ռուս զինվորականները Կուրսկի մարզում իրականացրած հարձակման ընթացքում գրավել են ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Մասնավորապես, վերջին հինգ օրում հետ է գրավվել մարզի 24 բնակավայր։ Բացի այդ սահմանային որոշ հատվածներում ռուս զինվորականները հատել են Ուկրաինայի հետ սահմանը եւ անցել Սումիի մարզի տարածք։

Նրա խոսքերով՝ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը «մեկուսացված» է, եւ «ընթանում է դրա պլանավորված ոչնչացում»։ ՌԴ Գլխավոր շտաբի պետը նաեւ նշել է, որ Ուկրաինայի բանակը շրջանում արդեն կորցրել է ավելի քան 67 հազար զինծառայող։

Պետական լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ Պուտինը զեկույցը լսելուց հետո «խնդիր է դրել հնարավորինս արագ ջախջախել թշնամուն» եւ ամբողջությամբ «ազատագրել Կուրսկի մարզի տարածքը»։ Նրա խոսքերով՝ ապագայում անհրաժեշտ է մտածել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ անվտանգության գոտի ստեղծելու մասին։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Կուրսկի մարզում ռուսական գերության մեջ հայտնված բոլոր ուկրաինացի զինվորականներին պետք է վերաբերվել «որպես ահաբեկիչների»։

«Հենց նոր Վալերի Վասիլեւիչը [Գերասիմովը] հիշատակեց գերիներին։ Դե, այս մարդկանց նկատմամբ մենք, անկասկած, նախեւառաջ պետք է վերաբերվենք որպես ահաբեկիչների՝ համաձայն ՌԴ օրենքների։ Մենք բոլոր մարդկանց նկատմամբ պետք է մարդասիրաբար վերաբերվենք։ Բոլոր նրանց, ովքեր մեր ձեռքում են հայտնվել։ Սակայն, միեւնույն ժամանակ, ցանկանում եմ հիշեցնել, որ օտարերկրյա վարձկանները չեն ընդգրկվում 1949 թվականի Ժնեւյան կոնվենցիայի շրջանակում, որը վերաբերում է ռազմագերիներին»,- հայտարարել է Պուտինը։

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզի տարածքում հարձակումները սկսել էին 2024 թվականի օգոստոսի սկզբին՝ գրավելով մի քանի բնակավայր։

Մարտի սկզբին ռուսական զորքերը գրավեցին մարզի մի շարք բնակավայրեր։ Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրեց հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ։

Ռուսական պետական TACC գործակալությունը մարտի 12-ին հրապարակեց տեսանյութ, որտեղ ռուս զինվորականները դրոշներ են պարզում Սուջա քաղաքի կենտրոնում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման մասին
հաջորդը
Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը Մոսկվա կայցելի այս շաբաթ․ Սպիտակ տուն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն