• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը Մոսկվա կայցելի այս շաբաթ․ Սպիտակ տուն

aliq 10:23 | 13.03.2025
aliq 10:23 | 13.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու համար։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Նրա խոսքով՝ այցը կկայանա այս շաբաթ՝ մարտի 12-16-ն ընկած ժամանակահատվածում, եւ նրա նպատակը կլինի ռուսական կողմին Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր ստորագրելու կոչ անելը։ Սպիտակ տան ներկայացուցիչը միեւնույն ժամանակ չի հստակեցրել, թե ում հետ է Ուիթքոֆը հանդիպելու Մոսկվայում։

Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփի հատուկ բանագնացը մոտ օրերս կմեկնի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ նոր հանդիպման համար։ Axios-ի տվյալներով՝ Ուիթքոֆը նախատեսում է մեկնել Ռուսաստան մարտի 13-ին։

Լիվիթը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը մարտի 12-ին հեռախոսազրույց է ունեցել «ռուս գործընկերոջ» հետ։ Սակայն, թե ում հետ է նա խոսել, եւ ինչ թեմաներ են քննարկվել, հայտնի չէ։

Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին 30-օրյա ժամանակավոր հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ։ Ավելի ուշ ԱՄՆ իշխանությունները վերականգնեցին Կիեւին ուղղված զենքի մատակարարումները, որ դադարեցվել էին վերջին օրերին։ Զուգահեռաբար վերականգնվել է նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Վաշինգտոնը  խոստացել է բանակցությունների արդյունքները փոխանցել Ռուսաստանին։

Վլադիմիր Պուտինը նախկինում բազմիցս նշել է, որ Ռուսաստանին ժամանակավոր զինադադար պետք չէ։ Նա պնդել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կարող են օգտագործել մարտական գործողությունների դադարը՝ Ուկրաինային վերազինելու համար։

Reuters-ի ռուսական աղբյուրները նշել էին, որ Կրեմլը հազիվ թե համաձայնի ժամանակավոր հրադադարի առաջարկին։ Bloomberg-ի եւ The Moscow Times-ի աղբյուրները ենթադրել էին, որ Ռուսաստանը ձգձգելու է Ուկրաինայում զինադադարի գործընթացը՝ առավել բարենպաստ պայմաններ ստանալու համար։ Բացի այդ՝ Bloomberg-ի զրուցակիցները նաեւ նշել էին, որ Կրեմլը կարող է որպես նախապայման պահանջել Ուկրաինա արեւմտյան սպառազինության մատակարարումների դադարեցումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը այցելել է Կուրսկի մարզ․ նա լսել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովի զեկույցը
հաջորդը
Ուկրաինայի ԶՈՒ-ն կշարունակի Կուրսկի մարզում պաշտպանությունը որքան անհրաժեշտ է․ Սիրսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն