• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ղրղզստանն ու Տաջիկստանը պետական ​​սահմանի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

aliq 17:05 | 13.03.2025
aliq 17:05 | 13.03.2025
Kyrgyzstan-Tajikistan bord
լուս․ Նոզիմ Կալանդարովի, ՏԱՍՍ

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Բիշքեկում պետական ​​սահմանի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Սահմանագծման եւ սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականից։ 

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի Բիշքեկ կատարած պաշտոնական այցի շրջանակում։ Բանակցություններից հետո Ժապարովն ու Ռահմոնը համատեղ հայտարարություն են ստորագրել, որի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։ 

Փետրվարին երկու երկրների ներկայացուցիչները Բիշքեկում ստորագրել էին սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման մասին արձանագրությունը։ Նախորդ տարվա դեկտեմբերին էլ Ղրղզստանի Բատկեն քաղաքում տեղի էր ունեցել սահմանագծման եւ սահմանազատման հարցերով Տաջիկստանի եւ Ղրղզստանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը։ Կողմերը համաձայնություն էին ձեռք բերել վիճելի տարածքների նկարագրությունն ավարտելու շուրջ։

Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ մոտ 1,000 կմ երկարությամբ սահմանը պարբերաբար դարձել է հակամարտությունների գոտի։ Ամենամեծ բախումները տեղի են ունեցել 2021 եւ 2022 թվականներին։

2021 թվականին տեղի ունեցած երեքօրյա մարտերի հետեւանքով զոհվել էին 36 ղրղզստանցի եւ 19 տաջիկ։

2022 թվականի սեպտեմբերին երկու օր շարունակված սահմանային բախումների հետեւանքով 100-ից ավելի մարդ էր զոհվել, իսկ շուրջ 140,000-ը՝ տարհանվել։

Այդ իրադարձություններից հետո կողմերը ակտիվացրել էին սահմանի սահմանազատման աշխատանքները։ Պետությունները համաձայնություն են ձեռք բերել համատեղ պարեկային ծառայություն իրականացնելու, հակամարտության գոտում ճանապարհի ապաշրջափակման, ինչպես նաեւ խաղաղության հաստատման վերաբերյալ արձանագրություն ստորագրելու շուրջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփի բանագնաց Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում
հաջորդը
ՌԴ-ն շահագրգռված չէ Ուկրաինայի հետ ժամանակավոր հրադադարով․ Ուշակով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն