• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելն ու ԱՄՆ-ը Գազայի բնակչության վերաբնակեցման շուրջ բանակցում են աֆրիկյան երկրների հետ

aliq 15:56 | 14.03.2025
aliq 15:56 | 14.03.2025

ԱՄՆ-ը եւ Իսրայելը կապ են հաստատել Սուդանի, Սոմալիի եւ չճանաչված Սոմալիլենդի կառավարությունների հետ՝ նպատակ ունենալով քննարկելու այդ երկրների տարածքները որպես  Գազայի հատվածի պաղեստինցիների վերաբնակեցման վայր օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով  ամերիկացի եւ  իսրայելցի պաշտոնյաներին։

AP-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի առանձին շփումները այս հարցով սկսվել են փետրվարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարեց Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու եւ այնտեղի բնակչությանը հարեւան արաբական երկրներում վերաբնակեցնելու  ծրագրերի մասին։ 

Աֆրիկյան երկրների հետ բանակցություններում հիմնական դերակատարությունը վերապահված է եղել Իսրայելին, սակայն գործակալությունը չի մանրամասնում, թե ինչ փուլում են դրանք եւ ում հետ են ընթանում։

Պաղեստինցիներին ընդունելու դիմաց Իսրայելը եւ ԱՄՆ-ն կարող են համապատասխան երկրներին առաջարկել ֆինանսական, դիվանագիտական եւ անվտանգության հետ կապված խթաններ, այդ թվում՝ պարտքերի մարման, զենքի, տեխնոլոգիաների եւ դիվանագիտական աջակցության տեսքով։

Սուդանում երկու պաշտոնյաներ հաստատել են, որ Թրամփի վարչակազմը դիմել է զինվորականների ղեկավարած կառավարությանը՝ առաջարկելով ընդունել պաղեստինցիներին, սակայն նշել են, որ այն «անմիջապես մերժվել է»։ Սոմալիի եւ Սոմալիլենդի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հայտնի չեն նման շփումների մասին։

AP-ն գրում է, որ հաշվի առնելով այս երեք երկրների աղքատության աստիճանը, իսկ որոշ դեպքերում հակամարտություններում ներքաշված լինելու հանգամանքը՝ պաղեստինցիների վերաբնակեցումից հետո հազիվ թե նրանք այնտեղ «երջանիկ» ապրեն, ինչպես փետրվարին խոստացել էր Թրամփը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պեսկովը հաստատել է, որ Ուիթքոֆը հանդիպել է Պուտինի հետ
հաջորդը
Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայանգրի շուրջ բանակցությունների ավարտի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն