• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ կխոսի մարտի 18-ին

aliq 10:55 | 17.03.2025
aliq 10:55 | 17.03.2025
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեքշաբթի օրը՝ մարտի 18-ին։ Reuters-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին լրագրողներին ասել է նախագահական ինքնաթիռում Ֆլորիդայից Վաշինգտոն ուղեւորվելիս։

Թրամփի խոսքերով՝ անցնող շաբաթվա վերջում մեծ աշխատանք է կատարվել։

«Մենք ցանկանում ենք տեսնել՝ արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Միգուցե կկարողանանք, միգուցե՝ ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցի ընթացքում կանդրադառնա նաեւ զիջումների թեմային՝ «հողի» եւ «էլեկտրակայանների» հարցերին վերաբերող։ BBC-ն ընդգծում է, որ խոսքը Զապորոժիեի ատոմակայանի մասին է, որը ռուսական ուժերի կողմից վերահսկվող տարածքում է։

«Կարծում եմ, որ այս հարցերն արդեն քննարկվում են երկու կողմերի՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Մենք արդեն խոսում ենք դրա մասին, որոշ ակտիվների բաժանման շուրջ բանակցություններ են ընթանում»,- ավելացրել է Դոնալդ Թրամփը։

Կիրակի՝ մարտի 16-ին, Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ հնարավոր զինադադարի եւ Ուկրաինայում պատերազմի խաղաղ ավարտի հարցով նախագահների զրույցը կարող է կայանալ այս շաբաթ։

Նախորդ շաբաթ Ուիթքոֆը այցելել էր Մոսկվա, մինչ այդ մասնակցել էր Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի պատվիրակության հետ կայացած բանակցություններին։ Մոսկվայում անցկացված բանակցությունները Թրամփի հատուկ ներկայացուցիչը որակել է «դրական» եւ նշել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտեցնում են իրենց դիրքորոշումները։

Ջիդդայում կայացած ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքում Ուկրաինան ընդունել է Ռուսաստանի հետ 30-օրյա համապարփակ զինադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը՝ հետագա երկարացման հնարավորությամբ։ Պուտինը սկզբունքորեն չի մերժել այս գաղափարը, սակայն նշել է, որ կան «նրբություններ», որոնք կապված են Մոսկվայի առաջ քաշած մի շարք պայմանների հետ։

Ներկայում զինադադարի շուրջ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, եւ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են։ Կիեւը Ռուսաստանի իշխանություններին մեղադրում է զինադադարի եւ խաղաղ կարգավորման ցանկություն չունենալու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան հրադադարի առաջարկը համարում է Կիեւի վերազինման փորձ. Ուշակով
հաջորդը
ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը «հանգիստ» է գնահատում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն