• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը ԱՄՆ-ին զգուշացնում է, որ ցանկացած թշնամական գործողություն հետեւանք կունենա

aliq 09:42 | 18.03.2025
aliq 09:42 | 18.03.2025
Tehran

Իրանը զգուշացնում է, որ երկրի դեմ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետեւանքներ կունենա, եւ ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի դրանց համար։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի կողմից կառույցի Անվտանգության խորհրդի նախագահին եւ Գլխավոր քարտուղարին ուղարկված նամակում։ 

Երկուշաբթի ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատու կդիտարկի «Անսար Ալլահ» շարժման բոլոր հարձակումների համար՝ սպառնալով, որ դրանք Իրանի համար «հետեւանքներ» կունենան:

«Հավատարիմ մնալով միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման իր պարտավորություններին` Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային շահերը թշնամական գործողություններից։ ԻԻՀ-ն զգուշացնում է, որ ագրեսիայի ցանկացած ակտ կունենա լուրջ հետեւանքներ, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱՄՆ-ը»,- ասվում է նամակի տեքստում:

Դրանում նշվում է, որ Իրանը դատապարտում է Վաշինգտոնի ռազմատենչ հռետորաբանությունը եւ կտրականապես մերժում «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հարձակումներին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

«Ցանկանում ենք խոր մտահոգություն արտահայտել եւ կտրականապես դատապարտել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի վերջին ռազմատենչ հայտարարությունները, որոնք հուսահատորեն փորձում են անօրինական կերպով արդարացնել Եմենի դեմ ԱՄՆ ագրեսիան եւ ռազմական հանցագործությունները՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ բացահայտորեն սպառնալով ուժ կիրառել»,- ասվում է Իրավանիի նամակում։

Հիշեցնենք՝ մարտի 15-ին ԱՄՆ զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել են զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին՝ թիրախավորելով հութիների ռազմական օբյեկտները։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության համաձայն՝ այս գործողությունը նպատակ ունի պաշտպանելու ամերիկյան շահերը եւ ապահովելու նավագնացության ազատությունը։

Ի պատասխան՝ հութիները Կարմիր ծովի հյուսիսային հատվածում երկու անգամ հարձակվել են ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Հարրի Թրումեն» ավիակիրի վրա՝ օգտագործելով հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ 

Հութիների կառավարության առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ի հարվածների հետեւանքով Եմենում զոհվել է 53 մարդ, վիրավորվել՝ 98-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հութիների յուրաքանչյուր կրակոց կդիտվի որպես իրանական զենքի կրակոց․ Թրամփ
հաջորդը
Իսրայելը Գազայում վերսկսել է ռազմական գործողությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն