• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանական SOCAR-ը կմասնակցի Իսրայելում գազի հանքավայրերի հայտնաբերման աշխատանքներին

aliq 14:17 | 18.03.2025
aliq 14:17 | 18.03.2025
SOCAR

Իսրայելը սկսում է բնական գազի հանքավայրերի հետախուզումը իր տարածքային ջրերում։ Աշխատանքներ իրականացնելու լիցենզիա են ստացել իսրայելական NewMed Energy, բրիտանական BP եւ ադրբեջանական SOCAR ընկերությունները։

Ընկերությունների կոնսորցիումը հետախուզումը պետք է իրականացնի Իսրայելի տարածքային ջրերի հյուսիսային հատվածներում՝ մոտ 1700 քառակուսի կիլոմետր տարածքում։ Իսրայելի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ այս տարածքը նախկինում գրեթե չէր ուսումնասիրվել։

NewMed Energy-ն, BP-ն եւ SOCAR-ը հետախուզման իրավունքները շահել էին 2023 թվականի հոկտեմբերին, սակայն Գազայում սկսված պատերազմի պատճառով պայմանագիրը ստորագրվել է միայն այս տարվա մարտի 17-ին՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի Երուսաղեմ կատարած այցի ժամանակ։ 

Տարեսկզբին SOCAR-ը ձեռք էր բերել իսրայելական Tamar գազային հանքավայրի բաժնետոմսերի 10%-ը։ Գործարքը կնքվել էր Իսրայելի եւ Իրանի միջեւ աճող լարվածության պայմաններում։ 

Որոշ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ` ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են «Աբրահամյան համաձայնագրերում» Ադրբեջանին ներգրավելու հարցը։ Հիշեցնենք, որ «Աբրահամյան համաձայնագրերը» կնքվել էին 2020 թվականին մի կողմից Իսրայելի եւ մյուս կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի, Սուդանի միջեւ՝ հարաբերությունների կարգավորման նպատակով, որի համար որպես միջնորդ հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Բաքվի մասնակցությունը համաձայնագրերին, ի թիվս այլ բաների, կարող է հրեական պետությանը օգնել վերականգնելու հարաբերությունները Թուրքիայի հետ։ Երկու երկրների հարաբերությունները լարվել էին Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին  Իսրայելի պաշտպանության բանակի սկսած ռազմական գործողություններից հետո։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվայի եւ Կիեւի միջեւ խաղաղության համաձայնագրի որոշ կետեր համաձայնեցված են․ Թրամփ
հաջորդը
ՀՀ ՊՆ-ն երկրորդ անգամ է հերքում արդբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի պնդումները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն