• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

aliq 14:28 | 18.03.2025
aliq 14:28 | 18.03.2025
Armenia Azerbaijan border

Վարչապետի աշխատակազմը, այսօր տարածած հայտարարության մեջ անդրադառնալով վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի հայտարարություններին, ընդգծում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ եւ ստուգման արդյունքներով հերքել ադրբեջանական կողմի բոլոր պնդումները։

Նշվում է, որ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ ՊՆ-ն հիշեցրել է դեռեւս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչ օրս դրական չի արձագանքել։

Բացի այդ` ՀՀ ՊՆ-ի 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ նաեւ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։

«Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի»,- ասվում է հայտարարության տեքստում։ 

Վարչապետի աշխատակազմի հայտարարության տեքստում նաեւ նշվում է, որ ՀՀ Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։

Հայտարարության մեջ Բաքվին նաեւ կոչ է արվում մեկնարկել համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ խորհրդակցությունները։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար»,- ասվում է հայտարարության տեքստում։

ՀՀ Վարչապետի աշխատակազմը կրկին հիշեցնում է, որ 2025 թվականի հունվարին Երեւանը գրավոր կերպով Բաքվին է փոխանցել «Ադրբեջանի արեւմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ, եւ Հայաստանի հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ»։  

Կառավարությունից ընդգծում են, որ դեռ սպասում են Բաքվի դրական արձագանքին։ 

Հայտարարության տեքստի եզրափակիչ հատվածում ՀՀ վարչապետի աշխատակազմը ընդգծում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՊՆ-ն երկրորդ անգամ է հերքում արդբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի պնդումները
հաջորդը
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իսրայելական ավիահավածներից 5 պաշտոնայաների զոհվոլու մասին տեղեկությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն