• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանը Բաքվին կոչ է անում խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու տեղի եւ ժամանակի շուրջ

aliq 15:41 | 19.03.2025
aliq 15:41 | 19.03.2025

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ Ադրբեջանին կոչ է անում խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու տեղի եւ ժամանակի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Բադալյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցի ժամանակ։ 

Պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի՝ նախօրեին հնչեցրած այն մեղադրական հայտարարություններին, թե Հայաստանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, Բադալյանն ընդգծել է, որ  Հայաստանը «իրադրությունն էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի եւ շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով»։

ՀՀ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած հիմնավոր փաստերն ուսումնասիրելու պատրաստակամության մասին։ 

«Պետք է արձանագրեմ, որ մինչեւ այս պահը Ադրբեջանը ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաեւ դեռեւս 2024 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին»,- ասել է Բադալյանը։

Հաջորդիվ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվից հնչող պահանջներին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Երեւանը բազմիցս է այդ քայլը դիտարկելու պատրաստակամություն հայտնել, պարզապես հայկական կողմը «ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է հակամարտության դե ֆակտո եւ դե յուրե ավարտ եւ ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի տարածք, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո»։ 

Հակադարձելով Ադրբեջանի մյուս պնդմանը, թե Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ՝ Բադալյանը նշել է՝ ընդհակառակը, Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ 

ՀՀ ԱԳՆ խոսնակը նաեւ նշել է, որ Տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ 

«Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախջեւանի միջեւ տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որը ներառում է նաեւ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Երկրորդը՝ Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի եւ Օրդուբադի միջեւ հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք, եւ այն ռելիեֆը, որն ունենք, եւ մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու համար, առնվազն լուրջ չէ»,- նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն պետք է ապահովի կալանքի մեջ պահվող հայերի արդար դատաքննության իրավունքը․ Հիպեր
հաջորդը
Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն