• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար ՀՀ-ն պետք է փոխի Սահմանադրությունը․ Բայրամով

aliq 19:40 | 19.03.2025
aliq 19:40 | 19.03.2025
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է փոփոխոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ 

«Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ խաղաղ գործընթացի մասին, նշել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին՝ այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարել՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Բայրամովը նաեւ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ այլ համապատասխան կառույցների լուծարման անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա աշխատանքներն ավարտվել են։

Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ 

Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։

Նշենք, որ Երեւանից բազմիցս են հայտարարել, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարեւան երկրների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ։ Օրեր առաջ էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ընդհակառակը՝ Ադրբեջանի Սահմանադրությունն է, որ տարածքային պահանջներ ունի հարեւանների նկատմամբ, սակայն Հայաստանը սա չի դարձնում բանակցությունների առարկա, քանի որ խաղաղության համաձայնագիրը լուծում է այս հարցը։ 

Երեւանը նաեւ չի բացառել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկի դիտարկումը։ Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարեց, որ հայկական կողմը «ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է հակամարտության դե ֆակտո եւ դե յուրե ավարտ եւ ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի տարածք, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո»։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրելու խաղաղության պայմանագիրը
հաջորդը
ՊՆ-ին կարգադրել եմ հրադադրի խախտում թույլ չտալ, քանի որ ՀՀ-ն գնում է խաղաղության. Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն