• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի կողմից հայ ռազմագերիների վերադարձը կարող է թեթեւացնել իրավիճակը․ Միրզոյան

aliq 10:16 | 20.03.2025
aliq 10:16 | 20.03.2025

Համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման եւ նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Այդ մասին Հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։ 

Նշենք, որ Արարատ Միրզոյանը Բրազիլիայի Հանրապետություն է ուղեւորվել մարտի 19-ին, որտեղ նախ առանձին, ապա նաեւ ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ։ 

«Մյուս կարեւոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Անցյալ տարի մենք զգալի առաջընթաց գրանցեցինք սահմանազատման գործընթացում, հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ հաջողությամբ սահմանազատվեց եւ սահմանանշվեց ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Երեւանը Բաքվին կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են սկզբում երկաթուղու գործարկման հնարավորություն տալ, ապա նաեւ ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։ 

Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի հասնելու ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի եւ էներգետիկ ցանցերի  տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձեւավորմանը։ 

«Կանխատեսելիության բարձրացման եւ փոխվստահության ձեւավորման համար Հայաստանը նաեւ հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից։

«Չնայած մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է»,- ընդգծել է Միրզոյանը։ 

Նա նաեւ հայտարարել է, որ խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Միրզոյանի խոսքերով, եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության եւ երկխոսության մթնոլորտի ձեւավորմանը։ 

«Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթեւացնել իրավիճակը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։  

Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։

Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ 

Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։

Նշենք, որ չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություններին՝ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է իբր հայկական զինված ուժերի կողմից սահմանագոտու արեւելյան ու հարավարեւելյան հատվածում հրադադարը խախտելու մասին։ 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ ՀՀ  վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Երեւան-Բաքու համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՊՆ-ին կարգադրել եմ հրադադրի խախտում թույլ չտալ, քանի որ ՀՀ-ն գնում է խաղաղության. Փաշինյան
հաջորդը
Կայացել է Զելենսկու եւ Թրամփի հեռախոսազրույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն