• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միրզոյանը չի բացառել, որ խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով

aliq 19:02 | 26.03.2025
aliq 19:02 | 26.03.2025
Ararat Mirzoyan

Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով։ Այսպիսի հայտաարություն հնչեցրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բարզիլիա կատարած այցի ընթացքում «Correio Braziliense» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ։ 

Պատասխանելով հարցին, թե որոնք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները՝ Միրզոյանը նշել է․ ««Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել դրա նախագիծը։ Այն ներառում է նախաբան եւ 17 հոդված,երկար բանակցություններից հետո մենք կարողացանք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը՝ խորհրդակցություններ սկսել ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։ Ցավոք, այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում. «Մենք համաձայն ենք տեքստին, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաեւ նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»»։

Արտգործնախարարը հաջորդիվ նշել է, որ Բաքվի կողմից առաջ քաշվող նախապայմանները վերաբերում են Սահմանադրության մեջ կատարվող փոփոխություններին եւ Հայաստան մատակարարվող զինամթեքրի ու սպառազինության սահմանափակումներին։ 

Միրզոյանի խոսքերով՝ Երեւանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Բաքվին այլ առաջարկներ է ներկայացրել, որոնք կարող են շահավետ լինել երկու կողմերի համար։ 

«Օրինակ՝ մենք առաջարկել ենք ստեղծել երկկողմանի մեխանիզմ սպառազինությունների վերահսկողության եւ վերիֆիկացիայի համար։ Ադրբեջանից դրական արձագանք չի եղել։ Անցած շաբաթ նրանք հանդես եկան կեղծ մեղադրանքներով, թե իբր ՀՀ զինված ուժերը զինադադարի ռեժիմի խախտումներ են կատարել սահմանային գոտում։ Մինչդեռ, օրինակ, Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, որը հետեւում է իրավիճակին սահմանի երկայնքով, չի արձանագրել Հայաստանի կողմից որեւէ խախտում։ Մենք դիմեցինք Ադրբեջանին՝ պահանջելով որեւէ ապացույց կամ տվյալ, եթե նրանք այդպիսիք ունեին մեր զինվորների կողմից խախտումների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանայինք հետաքննել դրանք։ 

Մեր մյուս առաջարկը սահմանային միջադեպերի երկկողմ վերիֆիկացիայի մեխանիզմի ստեղծումն էր»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ Հայաստանը դեռ դրական պատասխաններ չի ստացել նաեւ երկաթուղիները շահագործելու մասին Երեւանի ներկայացրած առաջարկների վերաբերյալ։  

«Այո՛, մենք համաձայնեցրել ենք պայմանագրի նախագիծը, բայց Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով եւ դրական չի պատասխանում մեր մյուս առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական եւ երկարատեւ խաղաղություն Հարավային Կովկասում»,- նշել է Միրզոյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք խաղաղության համաձայնագիրը վտանգի տակ է՝ արտգործնախարարը վստահեցրել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ որեւէ առիթ, պատճառ կամ դրդապատճառ չունի նոր պատերազմ սկսելու կամ իրավիճակը լարելու համար։ 

«Կա դրական լուր՝ բանակցությունների ավարտը եւ խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը։ Սակայն կա նաեւ մտահոգիչ լուր. այո՛, խաղաղությունը, հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»,- նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 

Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։

Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ 

Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրվող կրակոցներն ուղղված չեն ՀՀ-ի դեմ․ Պապիկյան
հաջորդը
Երեւանը Բաքվին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամի շուրջ․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն