• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հյուսիսային Կորեան ՌԴ է ուղարկել եւս 3000 զինվորականի

aliq 16:57 | 27.03.2025
aliq 16:57 | 27.03.2025
Հյուսիսային Կորեայի բանակ

Հյուսիսային Կորեան 2025 թվականի հունվարին եւ փետրվարին Ռուսաստանի տարածք է ուղարկել մոտ երեք հազար զինվորականի, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի Միացյալ գլխավոր շտաբների գնահատականներին։

Սեուլի տվյալներով՝ Փխեյանը Ռուսաստանին նաեւ ավելի շատ հրթիռներ, հրետանի ու  զինամթերք կուղարկի, իսկ դրանց հետագա կրկնապատկումը կախված կլինի ճակատում տեղի ունեցող իրադարձություններից։

Սեուլի պնդմամբ՝ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին մատակարարված զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի թվում են «զգալի թվով» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, 170 մմ ինքնագնաց հաուբիցներ եւ մոտ 220 հատ 240 մմ հրթիռային համազարկային համակարգեր։

Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-ները, վկայակոչելով հետախուզական աղբյուրներին, հայտնել էին, որ ԿԺԴՀ-ից Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել լրացուցիչ 3000 հյուսիսկորեացի զինվորական։ 

Ավելի վաղ Կիեւը, Սեուլը եւ Վաշինգտոնը հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան է տեղափոխվել մինչեւ 12․ 000 զինվորական, որոնք ներգրավվել են Կուրսկի մարզում ուկրաինական բանակի դեմ մարտերին։ 

Հունվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան կորցրել է մոտ 4,000 զինվորի՝ սպանված եւ վիրավորված։ Այդ նույն գնահատականները ներկայացրել է Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանը պետք է ընտրի կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ․ Օվերչուկ
հաջորդը
Թրամփը ոչ ամերիկյան արտադրության մեքենաների համար 25% մաքսատուրք է սահմանել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն