• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գյումրու համայնքային ընտրություններում առաջատարը ՔՊ-ն է, սակայն քաղաքապետ ընտրելու համար կոալիցիաների կարիք կլինի

aliq 11:10 | 31.03.2025
aliq 11:10 | 31.03.2025
Գյումրի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները 82 ընտրական տեղամասերից 81-ում։ 

Քվեարկության արդյունքներով առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (քաղաքապետի թեկնածու՝ Սարիկ Մինասյան), որը հավաքել է 16 հազար 938 ձայն կամ ձայների  36,80 տոկոսը։ Երկրորդը Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է՝ 9537 ձայնով կամ ձայների 20.71 տոկոսով (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան)։ Երրորդը «Մեր քաղաք»-ը դաշինքն է՝ 7296 ձայնով կամ ձայների 15.85 տոկոսով (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան)։ Քվեարկության արդյունքներով 4-րդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան), որը ստացել է 3659 ձայն կամ ձայների 7.94 տոկոսը։ 5-րդ հորիզոնականում «Մայր Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 2844 ձայն կամ ձայների 6.18 տոկոսը (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան)։ 

«Եվրադաշինք»-ը հավաքած 2071 ձայներով 6-րդն է (4.50 տոկոս), «Ապրելու երկիր» կուսակցությունը 1658 ձայներով 7-րդն է (3.60 տոկոս), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը 1387 ձայներով  8-րդն է (3.01 տոկոս), իսկ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 642 ձայն եւ 9-րդն է (1.39 տոկոս)։ 

Քվեարկության նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը եւ «Մայր Հայաստան» դաշինքը։ 

Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6 տոկոսը։ 

Քանի որ նախնական արդյունքներով քաղաքական ուժերից որեւէ մեկին չի հաջողվել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, համայնքի ղեկավար ընտրելու համար քաղաքական կոալիցիաներ կազմելու անհրաժեշտություն կառաջանա։

Նշենք, որ 81 ընտրական տեղամասերում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող 109 հազար 493 ընտրողներից  մասնակցել է 46 հազար 680-ը։ 

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների՝ Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եթե Իրանը համաձայնագիր չկնքի, աննախադեպ ռմբակոծություններ կլինեն. Թրամփ
հաջորդը
ՀՀ ՊՆ-ն հայտնում է Խնածախ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն