• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստանում է

aliq 11:58 | 31.03.2025
aliq 11:58 | 31.03.2025

Գերմանիայի Դաշնության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստանում է։ Նրա այցելությունը կտեւի մինչեւ ապրիլի 2-ը, որից հետո նա կայցելի Ադրբեջան։ 

Սա պատմության մեջ Գերմանիայի նախագահի առաջին այցն է տարածաշրջան։ 

Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Ավելի վաղ Գերմանիայի նախագահականը հայտարարել էր, որ Հայաստան այցի ընթացքում Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաջորդիվ նա կայցելի ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոն եւ կմասնակցի մշակութային ընդունելության։

Հայտարարության համաձայն՝ Գերմանիայի նախագահը այցելելու է Դիլիջան, ապա՝ նաեւ Սեւան։ 

Բաքու սպասվող այցի շրջանակում էլ Գերմանիայի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Շտայնմայերը կայցելի Բաքվի պատմական կենտրոնը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է, որից հետո կմասնակցի միջկրոնական փոխըմբռնման եւ հանդուրժողականության թեմայով քննարկմանը քրիստոնյա, մուսուլման եւ հրեական համայնքների հոգեւոր առաջնորդների հետ։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամփոփվել են Փարաքարի ընտրությունների նախնական արդյունքները․ առաջատարը «Միասնություն» դաշինքն է
հաջորդը
Զելենսկին ցանկանում է հրաժարվել հանածոների վերաբերյալ գործարքից․ Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն