• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ Գերագույն դատարանը կքննի «Թալիբանը» ահաբեկչական կառույցների ցանկից հանելու հարցը

aliq 18:44 | 31.03.2025
aliq 18:44 | 31.03.2025
Taliban

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով կասեցնել 2021 թվականին Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման գործունեության արգելքը ՌԴ-ի տարածքում:

Գլխավոր դատախազության վարչական դիմումը Գերագույն դատարանը կքննի ապրիլի 17-ին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նիստը կանցկացվի փակ ռեժիմով:

2024 թվականի դեկտեմբերին Պետդուման օրենք ընդունեց, որով թույլատրվում  էր կառույցները բացառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: Այնուհետեւ այն ստորագրեց նախագահ Վլադիմիր Պուտինը: Օրենքի համաձայն՝ Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված կազմակերպության գործունեության արգելքը առաջարկվում է չեղարկել դատարանի որոշմամբ՝ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հայցի հիման վրա: Դատարանի որոշման համար պետք է լինեն «փաստական տվյալներ այն մասին, որ կազմակերպությունը ցանկանում է դադարեցնել ահաբեկչության քարոզչության, արդարացման եւ աջակցության ուղղությամբ գործունեությունը»:

Ռուսաստանի իշխանությունները վերջին տարիներին բազմիցս խոսել են «Թալիբան»-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու ծրագրերի մասին: Մասնավորապես, 2021 թվականի հոկտեմբերին՝ ԱՄՆ-ի՝ Աֆղանստանից դուրս գալուց եւ երկրում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան մոտենում է «Թալիբան»-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու մասին որոշման ընդունմանը, սակայն դա առաջին հերթին պետք է անի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «Թալիբան»-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու հարցը մշակման փուլում է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարեւոր է, որ Բաքուն եւ Երեւանը խաղաղության համար կատարեն վերջին քայլերը․ Շտայնմայեր
հաջորդը
Արցախցիների պահանջների մեծ մասը արդար են, մի մասը՝ անարդար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն