• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան չի ցանկանում հակամարտություն ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ. Ֆիդան

aliq 17:00 | 05.04.2025
aliq 17:00 | 05.04.2025

Թուրքիան հետաքրքրված չէ տարածաշրջանում անկայունության նոր աղբյուրով եւ չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա: Այդ մասին Reuters գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

«Մեր տարածաշրջանը չի կարող թույլ տալ եւս մեկ պատերազմ, եւս մեկ խոշոր անկայունության աղբյուր: Եվ մենք չգիտենք, թե ինչ սրացում կարող է լինել նման հարձակման դեպքում: Հետեւաբար մենք չենք ցանկանում, որ [ԱՄՆ-ը] հարձակվի Իրանի վրա: Մեզ պետք է, ինչպես նախկինում, տեսնել խաղաղ բանակցություններ, որոնք կվարեն երկու կողմերն ու շահագրգիռ կողմերը»,- գործակալությունը մեջբերում է Ֆիդանի խոսքերը:

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Թեհրանը հրաժարվել էր Վաշինգտոնի հետ ուղղակի երկխոսությունից՝  չբացառելով, սակայն, միջնորդավորված բանակցությունների հնարավորությունը։

Մարտի 30-ին Թրամփը հայտարարել էր, որ երկու շաբաթից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չտան: Նա Իսլամական Հանրապետությանը նաեւ սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե գործարքից ամբողջությամբ հրաժարվեն: Ի պատասխան՝ Խամենեին նշել էր, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել էր Վաշինգտոնին՝ Իրանում անկարգություններ հրահրելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական հակահարվածի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ նախագահը վավերացրել է ԵՄ-ին անդամակցելու օրենքը
հաջորդը
Երկարատեւ դադարից հետո Ֆրանցիսկոս պապը հանդիպել է հավատացյալների հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն