Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին՝ ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Մենք անհամբերությամբ սպասում ենք ամրապնդելու և խորացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը»,-ասվում է Փաշինյանի X-ի էջում հրապարակված գրառման մեջ:
Warmly congratulate @MarkJCarney & @liberal_party on the victory in the Federal Elections in Canada. Armenia values its relations with Canada that are hinged on friendship & shared values. We look forward to further strengthening and deepening our mutually beneficial cooperation.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 29, 2025
Հիշեցնենք, որ Կանադայի Լիբերալ կուսակցությունը Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով կարողացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստանալ 169 մանդատ։ Հնարավոր է, որ կառավարություն ձեւավորելու համար քաղաքական ուժը ստիպված լինի կոալիցիա ձեւավորել փոքր կուսակցություններից մեկի հետ։