«Ալիք Մեդիա» և «Հանրային լրագրության ակումբ» (Հայաստան) քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համագործակցություն են սկսում WatchDog.MD համայնքի (Մոլդովա) և Եվրոպական միության անդամ պետությունների փորձագետների հետ տեղեկատվական դիմակայունության ոլորտում։ Ծրագրի շրջանակում ձևավորվելու է հարթակ, որի նպատակն է պայքարել տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ՝ հասարակության դիմակայունությանն ուղղված քաղաքացիական ցանցերի ձևավորման միջոցով։
Ծրագիրը կաջակցի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և ակադեմիական շրջանակները ներկայացնող անկախ փորձագետներին ավելի ակտիվ ներկայանալ ԶԼՄ-ներում և թվային հարթակներում։ Անկախ վերլուծական կարծիքները կնպաստեն ապատեղեկատվության դեմ պայքարին, ժողովրդավարության վերաբերյալ իրազեկվածությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին կօգնեն կայացնել տեղեկացված որոշումներ և ընտրություն։
Այս նպատակին հասնելու համար ծրագիրը նախաձեռնել է «Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ (StratCom Hub)»-ի ստեղծումը: Հարթակի միջոցով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և փորձագետները կնպաստեն հայկական տեղեկատվական միջավայրում հավաստի տեղեկատվության, ինչպես նաև որակյալ փորձագիտական կարծիքի և վերլուծության տարածմանը։
Ծրագիրը նաև աջակցություն կտրամադրի շահառու կազմակերպություններին և փորձագետներին հանրային հաղորդակցության և մամուլի հետ կապերը բարելավելու ուղղությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Հայաստանում հասարակության իրազեկվածության և դիմակայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակում։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել՝
Հանրային լրագրության ակումբ՝ [email protected]
Ալիք մեդիա՝ [email protected]
Launch of the “Civil Society StratCom Hub”
Yerevan, 03 April 2026
Armenian civil society organizations Aliq Media and Public Journalism Club are starting a cooperation project with experts from WatchDog.MD Community (Republic of Moldova) and European Union Member States on information resilience, forming a hub to fight information manipulations via building civic networks for societal resilience in Armenia.
The project will support independent experts representing various civil society organizations and academia in Armenia in establishing a more comprehensive presence in mass media and digital platforms. Increased visibility of independent analytical voices will contribute to countering disinformation, raise awareness on democratic society building, and enable Armenian people to make informed decisions and choices.
To support the above-mentioned aim, the project will create the “Civil Society StratCom Hub” encompassing multiple activities through which civil society organizations and experts from Armenia will contribute to the dissemination of accurate and reliable information, as well as high-quality expertise and analysis that is valuable for the Armenian information space.
The project will establish an accessible framework to support the public communication and press relations of beneficiary organizations and experts.
The project is funded by the European Union as part of its broader efforts to support societal awareness and resilience in Armenia.
For more information, please contact:
Public Journalism Club: [email protected]
Aliq Media: [email protected]
