• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մշակույթ

    «Մռնչացող առյուծն» ու ապրումների որսորդը

    aliq 14:00 | 25.09.2021
    aliq

    Կանադական Montreal Gazette պարբերականի հեղինակ Յան Մքգիլիսը «Յուսուֆ Քարշի աշխարհը «Անձի էությունը» ցուցահանդեսում» հոդվածում անդրադարձել է Մոնրեալի Գեղեցիկ արվեստների թանգարանում կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսին։

    Կանադայում սեպտեմբերի 22-ից բացված եւ մինչեւ հունվարի 30-ն ընթացող «Անձի էությունը» ցուցահանդեսում ընդգրկված է նաեւ Ուինսթոն Չերչիլի հանրահայտ լուսանկարը, որի հեղինակը Կանադայի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է:

    20-րդ դարի մեծագույն լուսանկարիչն անվանի մարդկանց դիմանկարներով ի հայտ է բերել անհատների ներաշխարհն ընկալելու իր յուրահատուկ տաղանդը:

    «Ցուցահանդես մտնելիս մարդիկ անմիջապես տեսնելու են Չերչիլի դիմանկարը»,- ասել է Մոնրեալի Գեղեցիկ արվեստների թանգարանի՝ MMFA-ի (Montreal Museum of Fine Arts) ցուցահանդեսի ավագ համադրող Հիլիարդ Գոլդֆարբը:

    Օսմանյան կայսրության ժամանակ Հայոց ցեղասպանությունից փրկված Քարշի ծնողները 1923-ին 15-ամյա տղային ուղարկեցին Քվեբեկ:

    Yousuf Karsh

    Թատրոնի հանդեպ հետաքրքրությունը նրան դրդեց զբաղվելու նաեւ լուսանկարչությամբ: Տարբեր քաղաքներում սովորելուց հետո նա մշտապես հաստատվեց Օտտավայում, քանի որ, ըստ Գոլդֆարբի, «կարծում էր, որ այն միջազգային հետաքրքիր իրադարձությունների կենտրոն կլինի»:

    Քարշն իրավացի էր։ Ազատ մուտք ունենալով Գլխավոր նահանգապետի նիստերին՝ նա հնարավորություն ունեցավ հանդիպելու վարչապետ Մակքենզի Քինգի, իսկ 1941-ին՝ «մռնչացող առյուծի»՝ պատերազմի ժամանակվա մեծագույն առաջնորդ Ուինսթոն Չերչիլի հետ։

    Mackenzie Kng & Winston Churchill

    Բրիտանիայի վարչապետին լուսանկարելու համար պետք էր պահ փնտրել․ նա լարված էր եւ նյարդային:

    Ստացված կադրը ցույց է տալիս Քարշի՝ կոմպոզիցիայի եւ ինքնաբուխ տրամադրության կատարյալ միասնության հասնելու արտառոց շնորհը:

    «Կա իդեալականացում, բայց կա նաեւ պահի ճիշտ ընկալում, որն ինչ-որ բան է բացահայտում մարդու մեջ»,- ընդգծում է Գոլդֆարբը:

    Peter LorreAlbert EinsteinAudrey HepburnMuhammad AliNelson Mandela

    Այսպես կարելի է մեկնաբանել ոչ միայն աշխարհի առաջնորդների եւ հայտնի մարդկանց՝ Պետեր Լորեի, Ալբերտ Էյնշտեյնի, Օդրի Հեփբըրնի, Մուհամեդ Ալիի, Նելսոն Մանդելայի, այլեւ շարքային կանադացիների լուսանկարները։ Դրանցում Քարշն արտահայտում է իր ակնհայտ կարեկցանքն ու զգում նրանց ապրումները՝ ելնելով ներգաղթյալի փորձից։

    Yousuf Karsh
    Yousuf Karsh

    Ցուցադրվող 111 նկարների ընտրության հարցում Գոլդֆարբը բանակցություններ է վարել ու սերտորեն խորհրդակցել Քարշի՝ Բոստոնում բնակվող այրու՝ Էստրելիտայի հետ:

    Գոլդֆարբը ընդգծել է նաեւ, որ լուսանկարները նեգատիվներից չեն վերցվել. դրանք բնագրային՝ վինտաժային տարբերակներն են, որոնք մութ սենյակում անձամբ տպել է Քարշը։ Դրանք հազվագյուտ հնարավորություն են ընձեռում նրա հանճարը մոտիկից ուսումնասիրելու նաեւ այս տեսանկյունից:

    Պատրաստեց Կարինե Դավոյանը

    230 դիտում
    0 FacebookTwitterWhatsappTelegramEmail
  • Իրանական ժամանակակից կինոյի օրեր Երեւանում

    Աննա Դավթյան-Գեւորգյան 12:30 | 24.09.2021
    Աննա Դավթյան-Գեւորգյան 12:30 | 24.09.2021 271 դիտում

    Սեպտեմբերի 23-25-ը Երեւանում կանցկացվեն իրանական ժամանակակից կինոյի օրեր։ Միջոցառումը նախաձեռնել է Հայաստանում Իրանի դեսպանության…

  • Լուռ երկխոսություն հայրենասիրության մասին

    Աննման Մինասյան 17:15 | 22.09.2021
    Աննման Մինասյան 17:15 | 22.09.2021 447 դիտում

    Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում անկախության 30-ամյակը նշեցին առանց ձայնի՝ դիտելով ու…

  • Ցիանոտիպիա. Լիլիթ Միկոյանն այլընտրանք է առաջարկում

    Անուշ Առաքելյան 16:30 | 20.09.2021
    Անուշ Առաքելյան 16:30 | 20.09.2021 565 դիտում

    «Վերցնում եմ ջրաներկի թուղթ եւ քիմիական երկու հատուկ նյութեր խառնում հավասար քանակությամբ, ստացվում է…

  • Քուչակի հայրեններն ու հայրենական տառատեսակները

    Աննման Մինասյան 13:30 | 16.09.2021
    Աննման Մինասյան 13:30 | 16.09.2021 297 դիտում

    Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում հերթական ներկայացում-ցուցահանդեսը «Գրքարվեստ եւ տառատեսակ»…

  • Ձեռագրի մեջ խորհուրդ կա

    Աննման Մինասյան 15:00 | 15.09.2021
    Աննման Մինասյան 15:00 | 15.09.2021 265 դիտում

    «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց գերմանացի արվեստագետ…

  • Ինտերնացիոնալ նվագախմբի հայ ջութակահարը

    aliq 12:00 | 12.09.2021
    aliq 12:00 | 12.09.2021 214 դիտում

    China Daily պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի մասին, որում ընդգրկված են…

  • «Հայարտի» տրանսֆորմացիաները եւ ներկան

    Անուշ Առաքելյան 19:00 | 09.09.2021
    Անուշ Առաքելյան 19:00 | 09.09.2021 532 դիտում

    Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքի այս հրավերը դեռեւս «զարդարում» է «Հայարտ» մշակութային կենտրոնի «կլորներից» մեկի դուռը:…

  • Արեւմտահայերենը՝ պաշտպանված

    Աննման Մինասյան 13:00 | 08.09.2021
    Աննման Մինասյան 13:00 | 08.09.2021 442 դիտում

    Արեւմտահայերենի պահպանման եւ զարգացման, գրականության եւ մշակույթի հանրահռչակման նպատակով 2020 թվականին ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհի…

  • Ջազը Գյումրվա հայաթներում

    Աննման Մինասյան 12:45 | 06.09.2021
    Աննման Մինասյան 12:45 | 06.09.2021 333 դիտում

    Գյումրիում ավանդաբար անցկացվող «HAY-AT JAZZ, Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․․․» խորագրով ջազային փառատոնը երկօրյա տոն…

  • 1
  • …
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • …
  • 20

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 2

    Լոր՝ Սահյանի ծննդավայրը

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

  • 5

    Արցախի կարգավիճակը 1918-ից մինչեւ այսօր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Սպտ    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն