• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ղարաբաղյան էսքիզներ — 2

Վահրամ Աթանեսյան 12:16 | 09.12.2020
Վահրամ Աթանեսյան 12:16 | 09.12.2020

Առաջին պատերազմում հայրենի Առաջաձոր գյուղը հյուսիսային ուղղության վերջին բնագիծն էր, որ թշնամուն չհաջողվեց անցնել: 93-ի գարնանն այնտեղ արդեն դպրոցական զանգ էր ղողանջում: Քսանյոթ տարի հետո գյուղը վերստին դպրոց է բացել, մանկապարտեզ: Գրեթե բոլոր աշակերտները վերադարձել են:

Քառասունչորսյա պատերազմին 700 բնակիչ ունեցող Առաջաձորը հինգ զոհ եւ այդքան էլ վիրավոր է տվել: Մեկի ճակատագիրն առայսօր անհայտ է: Զոհեր ունեն հարեւան բոլոր գյուղերը: Մխիթարություն է, որ թշնամին այս անգամ Խաչենի հովիտը չի ռմբակոծել: Տները, հանրային նշանակության շենքերն ու ենթակառուցվածքներն անվնաս են:

Բայց մի չարագուշակ լռություն է տիրում:

Նոր սահմաններով թշնամին Խաչենի կամրջից առավելագույնը հինգ կիլոմետր է հեռու: Այնտեղ ռուս խաղաղապահներ են, նրանք դիտակետ ունեն նաեւ Մարտակերտի ու Քելբաջարի շրջանների սահմանին՝ Գանձասարի վանքից մոտ տասը կիլոմետրի վրա՝ դեպի արեւմուտք: Դեպի հարավ Ստեփանակերտն է, հյուսիս-արեւելքում՝ Մարտակերտը:

Դպրոցական դասընկերս Մարտակերտում է: Առաջին պատերազմի մասնակից, պաշտոնաթող սպա է: Պատերազմի բոլոր օրերին զինվորական որդու հետ ռմբակոծվող քաղաքում էր: Ռուս խաղաղապահները Փափրավենդի մոտ են: Դա Մարտակերտի արվարձանային թաղն է՝ մայրուղու վրա, որ երթեւեկության համար նոյեմբերի 19-ից արդեն փակ է: Մարտակերտից Ստեփանակերտ հիմա հասնում են նվազագույնը երկու ժամում: Իսկ դեպի արեւելք բաժանարար դիրքերը երեք կիլոմետրի վրա են: Մատաղիսի կորստով թշնամին նաեւ հյուսիսից է մոտեցել Մարտակերտին: Քաղաքը դաժան ռմբակոծության է ենթարկվել: Զինադադարից երկու-երեք շաբաթ հետո է միայն վերականգնվել էլեկտրա-գազամատակարարումը, կապը: Դպրոցական շենքերը տրամադրվել են Ադրբեջանին անցած տարածքներից բռնատեղահանվածներին: Տասնյակ ընտանիքներ զրկվել են առանձնատներից:

Քաղաքը մեկ անգամ էլ 1992-93 թվականներին է ավերվել, հիմնովին կողոպտվել: Տեսքի է բերվել վերջին հինգ-տասը տարիներին: Եւ հիմա պիտի վերստին սկսել գրեթե զրոյից: Սա է դաժան իրականությունը: Ամենադժվարը նրանց համար է, ովքեր հավատացել են վերաբնակեցմանը, չեն հեռացել: Խաչենի գետահովտում Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Հովտաշեն, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավական, Նոր Հայկաջուր են հիմնադրել, շենացրել: Այդ գյուղերում կյանք էր վերընձյուղվել, զրնգուն մանկություն կար, կայտառ ջահելություն, որ հող էր մշակում, այգի աճեցնում, բանակում պայմանագրային զինծառայող էր: Իսկ տարեցները մայրուղու վրա տոնավաճառ էին բացում՝ իրացնելու այգու, բանջարանոցի բարիքները:

Ամեն ինչ կորսվեց, եւ շատերն են հեռանում: Երեւի՝ ընդմիշտ:

Արտագաղթի երկրորդ սերունդն է լքում Արցախը: Մեր գյուղից Հովտաշենում մի քանի ընտանիք էր հաստատվել: Ծերերը վերադառնում են, ջահելները որոնումների, մտանատջությունների մեջ են՝ արժե՞ մեկ անգամ էլ ամեն ինչ սկսել նորից, թե ճիշտը թողնել-գնա՞լն է:

Տարածքային, մարդկային եւ նյութական կորուստներից զատ՝ վստահության խնդիր կա: Ու թեեւ մարդիկ լիովին չեն բացվում, բայց խոսքի ենթատեքստից հասկացվում է, որ ռուս խաղաղապահների հնգամյա ներկայությունը ապահովության երաշխիք չեն ընդունում: Տեղական-տարածքային իշխանության մասին էլ արտահայտվում են վատ թաքցրած քամահրանքով:

Այսօր իշխանության՝ որպես ինստիտուտի, վերականգնման գերխնդիր կա՝ նախագահականից մինչեւ համայնքապետարան:

Պատերազմը ծանրագույն հարված է հասցրել ԼՂ սուբյեկտությանը: Պետական կառույցները շփոթահար են: Անցած քսան տարիների անհոգությունը, երբ Երեւանից ամեն ինչ ծրագրվում, ֆինանսավորվում եւ իրականացվում էր, այլեւս հուշ է: Օրվա Երեւանը չգիտի անելիքը, հեռանկար չունի: Ստեփանակերտը փորձում է «ձեռքի կառավարման ռեժիմում» սոցիալական եւ հումանիտար հարցեր կարգավորել: Ինչ-որ բան, կարծես, ստացվում է, մեծամասամբ, սակայն, բացվող ամեն օր ոչ թե գոնե նվազագույն թեթեւություն, այլ նոր հարցեր է բերում:

Իսկ առջեւում մի ամբողջ ձմեռ է: Գյուղերում փայտ են վառում: Գոնե հասցրել են այգի-բանջարանոցի եղածը տուն գցել՝ լոբի, կարտոֆիլ, պահածոյացնել, մեղր քամել: Ով նոյեմբերի առաջին օրերի խուճապին չի տրվել, անասունը ջրի գնով չի ծախել, կաթ եւ մածուն ունի, տնական պանիր: Գյուղերում նորից թոնիր են վառում, տնական հաց են թխում, հավուճիվ ունեն: Հող ունեն՝ վաղվա ապրուստի երաշխիք: Թշնամուն տասնյակ հազարավոր հեկտարներով աշնանացան արտեր են մնացել, բերքի տակ ճկած այգիներ: Ինչո՞վ եւ ինչպե՞ս է փոխհատուցվելու այդ կորուստը:

Պատերազմը ղարաբաղցուն օդերից իջեցրել է իրականության տատասկոտ դաշտ:

Պատերազմը վերստին դրել է ինքնակազմակերպվելու հրամայականը: Իշխանությունը պարտավոր է թելադրողից վերափոխվել աջակցողի, խորհրդատուի: Նախապատերազմական էլիտար իշխանության հուշը մարդկանց դառնորեն վանում է՝ շատ մեղմ ասած: Որպեսզի մարդիկ ներքին պահանջատեր չդառնան եւ չդնեն «գիլյոտինային» պահանջներ, իշխանությունը պարտավոր է շատ արագ ինքնամաքրվել:

Ապաշխարել:

Սալոնային շքեղություններից հրաժարվել եւ աշխատել՝ ինչպես բահը ձեռքին գյուղացին է փխրեցնում կարտոֆիլի վաղվա ցանքատեղին:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

Ղարաբաղյան էսքիզներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պարտվածների պատմություններ
հաջորդը
Արգելք հայկական եւ ադրբեջանական ապրանքի վրա

Նման հոդվածներ

Իրականության դեմ

11:30 | 09.03.2021

Փետրվարի 23

11:30 | 27.02.2021

Էհ, Միշա, Միշա

11:30 | 23.02.2021

Բան չասեք Երեւանիս

11:30 | 16.02.2021

Փետրվարի տաք օր

11:30 | 09.02.2021

Խնջույք ժանտախտի ժամին

11:30 | 06.02.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն