• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հայաստանն ու Ադրբեջանը՝ բաժնետեր

Արմինե Ավետյան 12:41 | 21.01.2021
Արմինե Ավետյան 12:41 | 21.01.2021

Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի եւ Մոսկվայում հունվարի 11-ի Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման ընթացքում արված հայտարարությունների համաձայն՝ տարածաշրջանում պետք է ապաշրջափակվեն տրանսպորտային ու տնտեսական կապերը։

Հայտնի է, որ Արցախյան առաջին պատերազմից ի վեր Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան որեւէ հարաբերություն չեն ունեցել՝ բացառությամբ Մինսկի խմբի ձեւաչափի ու հատուկենտ այլ դեպքերի։ Բայց տնտեսական դաշտում կա մի հարթակ, որտեղ նրանք, կարելի է ասել, համագործակցում են, անգամ բաժնետեր են։ Դա Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկն է (Black Sea Trade and Development Bank)։

Բանկը հիմնադրվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների՝ Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Վրաստանի եւ Ուկրաինայի կողմից 1997 թվականին կնքված պայմանագրի հիման վրա եւ իր գործունեությունը սկսել է 1999-ից`որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն:

Հայաստանի բաժնեմասն ընդամենը 1 տոկոս է, Ադրբեջանինը՝ 5 տոկոս։ Ամենամեծ բաժնեմասն ունեն ՌԴ-ն, Թուրքիան եւ Հունաստանը՝ 16,50-ական տոկոս։ Ամենաքիչ բաժնեմասն ունեն Վրաստանն ու Մոլդովան՝ 0,5 տոկոս։

Մինչ այժմ բանկը Հայաստանում ֆինանսավորել է 39 ծրագիր՝ շուրջ 275 մլն եվրո արժողությամբ։ Ներդրումների գերակշիռ մասը՝ մոտ 67 տոկոսը, ուղղվել է բանկային ոլորտին՝ «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Արարատ բանկ» եւ այլն։ Ընդամենը 11 տոկոսն է ներդրվել արդյունաբերության մեջ՝ «ՆԱՏՖՈՒԴ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան» եւ այլն։

Ադրբեջանում նույնպես բանկը 39 ծրագիր է ֆինանսավորել, բայց 427 մլն եվրո արժողությամբ։ Այս երկրում բանկերին բաժին է ընկել ֆինանսավորման 47,6 տոկոսը, 34,8 տոկոսը հատկացվել է էներգետիկ ոլորտին՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR), «Շահ Դենիզ» ծովային գազակոնդենսատային հանքավայրի շահագործման ծրագրին եւ այլն։

Համեմատելով Հայաստանի եւ Ադրբեջանի բաժնեմասերը (համապատասխանաբար՝ 1 եւ 5 տոկոս), կարելի է նկատել, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը բավականին առատաձեռն է եղել մեր տնտեսությունը ֆինանսավորելիս։

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հիմնադրման ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը Բագրատ Ասատրյանն էր։ Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց ՍԱԶԲ-ի հիմնադրման, արված աշխատանքների, նպատակների մասին. բանկում վճիռ կայացնողները բաժնետերերն են, եւ նրանք ամեն կերպ պետք է ցույց տան, որ անաչառ են, ծրագրերն էլ համաչափ են ֆինանսավորվում։ Դժվար թե երկրների միջեւ առկա քաղաքական խնդիրներն ազդեն բանկի քաղաքականության վրա։

Սեւծովյան բանկը ամենաշատ ֆինանսավորումը հատկացրել է Ռուսաստանին՝ 78 ծրագիր 1 մլրդ 354 մլն եվրո արժողությամբ։ Համեմատության համար ասենք, որ նույնքան բաժնեմաս ունեցող Թուրքիայում եւ Հունաստանում բանկը ֆինանսավորել է համապատասխանաբար 39 ծրագիր 1 մլրդ 300 մլն եվրո եւ 27 ծրագիր 666,7 մլն եվրո արժողությամբ։ ՌԴ-ում ֆինանսական ներդրումներն ունեն գրեթե նույն համամասնությունը, ինչ մեր երկրում է։ Իսկ արդեն Թուրքիայում դրանք բավականին դիվերսիֆիկացված (բազմազանեցված) են, եւ ամենամեծ՝ 35,3 տոկոսը, բաժին է ընկնում արդյունաբերության, 33,3 տոկոսը՝ ֆինանսական եւ շուրջ 11 տոկոսը՝ առողջապահության ոլորտներին։

Նշենք նաեւ, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկում յուրաքանչյուր անդամ երկիր իր ներկայացուցիչներն ունի։ Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի հիմնական ներկայացուցիչը ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանն է, նրան փոխարինող անձը՝ ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը։ Տնօրենների խորհրդում նույնպես երկու ներկայացուցիչ ունենք՝ ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը եւ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանը։ Բանկի նախագահը ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Պանկինն է։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավիառումբեր են վնասազերծվելու
հաջորդը
Սահարայում ձյուն է եկել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն