• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ծխախոտի դեմ պայքարը հաջողության չի հասնում

Լիանա Մարկոսյան 15:40 | 26.01.2021
Լիանա Մարկոսյան 15:40 | 26.01.2021

Ֆրանսիայում հանրային վայրերում ծխելիության մակարդակը եռափուլ նախագծով, շատ կարճ ժամանակահատվածում 93 տոկոսից հնարավոր եղավ նվազեցնել մինչեւ 3 տոկոս, մինչդեռ Հայաստանում, չնայած առողջապահության նախարարության՝ տարիներ շարունակ ձեռնարկած քայլերի, որեւէ նկատելի դրական արդյունք չի արձանագրվում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2016-2017 թթ․ իրականացրած հետազոտության մեջ ասվում է․ «Ծխում է Հայաստանի բնակչության 28 %-ը, որի մեծամասնությունը ծխախոտ օգտագործում է ամեն օր»։

Համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում 2020 թվականի փետրվարին իրականացված փոփոխությունների՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետք է արգելվեր առեւտրի կետերում ծխախոտային արտադրատեսակների ազատ ցուցադրությունը, դրանց մակնշումը։ Սակայն հաշվի առնելով համաճարակի եւ պատերազմի թողած բացասական ազդեցությունը տնտեսության վրա, ինչպես նաեւ լրացուցիչ վերլուծություններ անելու համար խորհրդարանը մեկ տարով հետաձգեց օրենքի այս դրույթների իրականացումը։ Ինչ վերաբերում է մյուս դրույթներին, օրինակ՝ 2022-ի մարտից հանրային սննդի կետերում ծխելն արգելելու մասին, դրանք ուժի մեջ կմտնեն նախատեսված ժամանակահատվածներում։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը կարծում է, որ այս դրույթների իրականացումը տնտեսության մեջ նկատելի հետեւանքներ չի ունենա, իսկ առողջապահական տեսանկյունից շատ կարեւոր է․ կորոնավիրուսից հիմնականում մահանում են ուղեկցող հիվանդություններ ունեցողները, ռիսկի գործոններից մեկը ծխախոտի օգտագործումն է, եւ այս նախագիծը հետաձգելու հետեւանքով 2021-ի ընթացքում երեք հարյուրից ավելի մահ կարձանագրվի։

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը կարծում է, որ հակածխախոտային օրենքը տնտեսության վրա կարճաժամկետ բացասական ազդեցություն կունենա․ հիմնականում անհանգստանում են հարկային մուտքերի առումով։ «Մենք ծխախոտ ե՛ւ արտահանող, ե՛ւ ներմուծող երկիր ենք․ եթե արտադրողներից որոշակի գումար ենք ստանում, ապա ներմուծողների միջոցով դա երկրից դուրս է գնում՝ թողնելով իր բացասական ազդեցությունը։ Բացի դրանից՝ ծխախոտը նաեւ բացասաբար է ազդում մարդկանց անձնական բյուջեի վրա։ Այստեղ մի քանի արտադրողի շահը հակադրվում է մարդկանց առողջությանը եւ անձնական բյուջեին։ Ինչ վերաբերում է գործազրկությանը, ռեստորանների, սրճարանների այցելուների թվի նվազմանը, այլ երկրների փորձը ցույց է տվել, որ անիմաստ մտավախություններ են. չնչին ազդեցություն է թողնում։ Առաջին հերթին մարդկանց գիտակցական մակարդակն է պետք բարձրացնել, նրանք պետք է հասկանան, որ երկրորդային ծուխն էլ է առաջ բերում հիվանդություններ, մահացություն։ Ցավոք, մեզանում այդ գիտակցությունը չկա. եթե նորածին երեխա ունեցող ընտանիքում ծխում են եւ դա համարում են նորմալ, դժվար թե ընդունեն, որ հանրային վայրում ծխելը վտանգավոր է։ Առանց այդ գիտակցության դժվար կլինի որեւէ քաղաքականություն իրագործել»,- ասում է տնտեսագետը։

Հոգեբան Էլոննա Ավետյանը նշում է մի քանի գործոն, որոնք դրդում են ծխելու․ ինտեգրվել հասարակությանը (ռիսկային խմբում դեռահասներն են), հաղթահարել հաղորդակցության դժվարությունները, մեղմել սթրեսը, հոգնածությունը, հաճույք ստանալ։ «Կոշտ տուգանքներով հնարավոր է նվազեցնել ծխողների թիվը, սակայն հասարակության մեջ դեռ մանկուց դպրոցներում, մանկապարտեզներում, ընտանիքներում պետք է պատկերավոր ներկայացնել ծխելու պատճառած վնասները եւ այդպես օժանդակել առողջ սերնդին»,- կարծում է մեր զրուցակիցը։

Հակածխախոտային օրենքին հատկապես դեմ են նարգիլե-բարերի սիրահարները եւ սեփականատերերը, քանի որ նարգիլեն նույնպես համարվում է ծխախոտային արտադրատեսակ։ Երեւանյան հուկահ-բարերից մեկի տնօրեն Հովհաննես Քեշիշյանը կողմ է սրճարաններում, բարերում, ռեստորաններում ծխելն արգելելուն, իսկ մասնագիտացված ակումբներում արգելելը ճիշտ չի համարում։ «Նարգիլե-ակումբ մտնողը չափահաս մարդ է եւ հստակ գիտակցում է, որ մտնում է «ծխելու տարածք», այստեղ հավաքվում են դրա սիրահարները։ Այսպես չեն պայքարում ծխելու դեմ, որովհետեւ ծխողը ծխելու է, ստիպողաբար չի լինի արգելել։ Հիմա աշխարհը զարգացել է. եթե մասնագիտացված ակումբներում թույլ չտան ծխել, մարդիկ կծխեն տանը, առաքման ծառայությունները շատ լավ աշխատում են։ Կոշտ տուգանքները արդյունավետ չեն լինի, մի քանի տարի առաջ որոշեցին, որ ամրագոտիները պետք է դառնան պարտադիր, բոլո՞րն են կապում հիմա, իհարկե ոչ, բայց արդեն քանի տարի է՝ պայքարում են։ Եթե արգելելու են ծխելը, թող նախ արգելեն ներմուծումը»,- նշում է մեր զրուցակիցը։

Ներկայացնենք նաեւ քաղաքացիներից մի քանիսի կարծիքը․ «Ծխելն արատավոր երեւույթ է, իսկ փակ տարածքում ծխելն առավել վատ է․ ստացվում է այսպիսի պարադոքսալ երեւույթ. ես չեմ ծխում, չեմ ուզում վնասել առողջությունս, բայց ուրիշների պատճառով ակամա վնասում եմ։ Կոշտ տուգանքները, իմ կարծիքով, 100 %-անոց արդյունք չեն ապահովի, քանի որ կլինեն «պնդաճակատներ», որ իրենց «հաճույքը» չեն զոհաբերի տուգանքի պատճառով», «Ես կողմ եմ օրենքին, փոփոխություն կլինի. ինչպես որ ոմանք դիմակ են կրում չտուգանվելու համար, այդպես էլ չեն ծխի, բայց այն դեպքում, եթե տուգանքը բարձր լինի», «Կարծում եմ, կոշտ տուգանքներով առհասարակ ոչ մի հարց չի լուծվում, քանի դեռ խնդիրը հստակ չենք գիտակցում։ Ես՝ որպես ծխող, չեզոք կարծիք ունեմ, նախընտրելի է, որ առանձնացված սրահներ լինեն ծխողների եւ չծխողների համար, այդպես որեւէ մեկի ցանկությանը չեն բռնանա»։

2019 թվականին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ սպասվում է ծխախոտային արտադրատեսակների գնի մինչեւ 45 տոկոս բարձրացում, որը կօգնի կտրուկ նվազեցնելու ծխողների թիվը։ 2020-ին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գինն աճել է 9,6 տոկոսով։

Այսպիսով, ըստ մեր զրուցակիցների, հակածխախոտային պայքարի ձախողվելու հիմնական պատճառը հասարակության ցածր գիտակցությունն է, եւ նախեւառաջ այդ ուղղությամբ է պետք քայլեր ձեռնարկել։ Իսկ ինչ վերաբերում է կոշտ տուգանքներին, դրանք կարելի է փոխարինել ոգեւորիչ քայլերով․ օրինակ՝ հարկային արտոնություններ սահմանել այն ռեստորանների համար, որտեղ կարգելեն ծխելը նախքան օրենքի՝ ուժի մեջ մտնելը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարավային Օսիայում մտահոգված են
հաջորդը
Անհնար ու անընդունելի՝ Ադրբեջանի կազմում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն