• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ե՛ւ մութ է, ե՛ւ ցուրտ

Վարդան Հարությունյան 11:30 | 28.01.2021
Վարդան Հարությունյան 11:30 | 28.01.2021
լուս․ Ռոբերտ Խարազյանի

Մենք նոր Հայաստանում ենք ապրում։ Այն Հայաստանը, որ 2018-ի իշխանափոխության արդյունքում նոր հայտարարվեց՝ իրականում հինն էր։ Փոխվեցին միայն իշխանական դեմքերը։ Սպասումներ կային։ Անչափ լավ հույսեր էին արթնացել, որոնք, սակայն, իրականությանը բախվելով փշրվեցին։ Այնպես որ՝ ինչ էլ ասեն, ինչպես էլ փորձեն մեզ մոլորեցնել՝ 2018-ից հետո մենք շարունակել ենք ապրել հին Հայաստանում՝ կառավարման անձնակենտրոն հին համակարգով, հին Սահմանադրությամբ, հին պետական մեքենայով, վստահություն չվայելող հին դատարաններով ու հին դատավորներով, քաղաքացու դեմ աշխատող հին ուժային կառույցներով, կուսակցականացված պետական ապարատով։ Նորություն էր երեւի նոր իշխանավորների մեծամտության աներեւակայելի չափաբաժինը, պետության կառավարման մասին ունեցած նրանց թյուր պատկերացումները կամ, ավելի ճիշտ, այդ պատկերացումների իսպառ բացակայությունը։

Նոր Հայաստանը այսօրվա՝ հետպատերազմյան Հայաստանն է։

Նոր իրավիճակ է եւ այս նոր իրավիճակում հին են ե՛ւ նորերը, ե՛ւ հները։ Որոշ դեպքերում նորերը շատ ավելի հին են, քան հները։ Հին են ու մերժելի։

Հները, որ 2018-ին արդեն մերժվել էին, առիթից օգտվելով վճռել են/էին վերադառնալ։ Առիթը պարտությունն է։ Որոշեցին՝ պահը հարմար է՝ կխաղան մարդկանց զգացմունքների վրա, կօգտագործեն պարտության, զոհերի ու տարածքային կորուստների հանգամանքը, ժողովրդին փողոց կհանեն ու հետ կբերեն 2018-ին կորցրածը։ Չէին հաշվարկել, որ մարդիկ հիշում են իրենց։ Չեն մոռացել։ Չեն էլ մոռանալու։ Չեն կարող մոռանալ կեղծված ընտրությունները, չեն կարող մոռանալ քաղբանտարկյալների գոյությունը, չեն կարող մոռանալ իշխանական ցինիզմը, ոստիկանական կամայականությունները, գնդակահարված խաղաղ ցուցարարներին եւ, վերջապես՝ վիրավորանքը, որ իրենց սանձարձակությամբ տարիներ շարունակ պատճառվել է մարդկանց։

Իսկ գործող իշխանությունները, որ հներին են որպես իրենց ընդդիմություն դիտարկել ու դիտարկում, որովհետեւ այդպես է իրենց ձեռնտու, որովհետեւ հների ֆոնին շարունակաբար նոր երեւալու հույս են փայփայում, հների վերադարձի հավանականության միֆը շահարկելով՝ փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը։ Որպես իրենց աջակցություն են ներկայացնում հների կոչով մարդկանց փողոց դուրս չգալը։ Չեն ցանկանում ընդունել, որ աջակցության այն չափը, որ պատկերացնում են՝ չունեն այլեւս։ Որ խիստ կարճ ժամանակահատվածում մսխել են իրենց նկատմամբ եղած վստահության պաշարը։ Չեն ցանկանում հասկանալ, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս ոչ թե այն պատճառով, որ սատարում են իրենց, այլ այն պատճառով, որ հների հետ քայլելու ճանապարհ չունեն։ Չեն հասկանում, որ չարաշահել են 2018-ին հրապարակն իրենցով լցրած մարդկանց վստահությունը եւ մաքրագույն զգացմունքները։ Որ խաբել են։ Որ խոստմնազանց են եղել։

Իսկ մարդիկ հասկանում են, ժամանակ անց էլ ավելի լավ կհասկանան, որ հներն ու նորերը իրար փոխլրացնելով՝ 20 տարի շարունակ՝ մինչեւ 2018-ը եւ 2․5 տարի 2018-ից այս կողմ՝ տարի առ տարի, օր առ օր՝ իրենց անպատասխանատվությամբ, իրենց արկածախնդրությամբ՝ իրար դեմ պայքարելով, իրար ատելով, բայց նաեւ իրար փոխլրացնելով ու իրար շարունակելով, պատերազմի՝ շոշափելիության աստիճան իրական վտանգը անտեսելով, բանակցությունների, խաղաղության ու հաշտության ճանապարհը փակ պահելով, լարվածությունը թեժացնելով, երկրի ներկան ու ապագան սեփական շահերին ստորադասելով՝ հասցրեցին մեզ այս պատերազմին ու այս պարտությանը։
Մերժելի են եւ՛ հները, եւ՛ նորերը։ Նրանք միասին են բերել մեր տխուր այսօրը։ Այս մութը, որի մեջ խարխափում ենք, այս ցուրտը, որից փրկություն չկա՝ քանի դեռ նրանք են հրապարակում ու սրանք են իշխանության ղեկին։ Այսքան մութ ու այսքան ցուրտ Հայաստանում չի եղել երբեք։

Գալիք ընտրությունների ժամանակ (եթե դրանք կլինեն արտահերթ՝ շատ ավելի լավ) ընտրաթերթիկը ձեռքին մեր քաղաքացին պետք է այս երկու պատուհաս ուժերից զատ այլ քաղաքական միավորներից ընտրություն կատարի։ Պետք է ընտրի առանց հեղափոխական ոգեւորության, առանց ատելության ու առանց խելակորույս սիրո՝ սառը դատողությամբ ու խիստ հաշվենկատ, աչքի առաջ ունենալով իր երեխաների ապագան եւ հասկանալով իր ձայնի կարեւորությունը։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կհասնի 1 միլիարդ դոլարի
հաջորդը
Քոչարյանը կմասնակցի արտահերթին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն