• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Հարյուր Տարի

Սեդա Շեկոյան 13:00 | 29.01.2021
Սեդա Շեկոյան 13:00 | 29.01.2021
«100 Տարի» նախագծի ցուցադրություն, Ջեք Պերսեկյան

Առաջին բանը, որ ուշադրություն է գրավում Ալ Մամալ կազմակերպության հետ հեռակա ծանոթության ժամանակ եւ հետո, վերջինիս տարբերանշանն է, որն, իմ կարծիքով, շատ հաջողված է եւ միշտ դաջվում է հիշողությանդ մեջ։ Ընտրված է այծը՝ մի կենդանու պատկեր, որի խորհրդանշական ընտրությունը կազմակերպությունը բացատրում է վերջինիս՝ դժվար պայմաններում սակավ միջոցներով դիմակայելու, վերապրելու եւ հարատեւելու կարողությամբ, ինչն արվեստի ցանկացած հաստատության, հատկապես պաղեստինյան իրականության մեջ գոյատեւող արվեստի կազմակերպության համար համապատասխան ընտրություն է թվում։

Չնայած պետք է խոստովանել, որ Ալ Մամալ հիմնադրամն իր ստեղծած բովանդակությամբ, երկարակեցությամբ եւ գործընկերային ցանցով ոչ թե խնդիրներին պարզապես դիմակայող, այլ կենսունակ կազմակերպություն է։ Այծի պատկերը, որ 1998 թվականից գործող կազմակերպության հարատեւման այցեքարտն է թվանշային միջավայրում եւ նրբորեն դաջված է կազմակերպության շենքի ապակե մուտքի վրա, բավական տարածված է նաեւ հրեական մշակույթում։

Ալ Մամալ հիմնադրամ

Այծերը միշտ ուղեկցել են հրեաներին եւ պաղեստինցիներին իրենց առօրյայում, հրեաներն ապրել են այծերի հետ, այստեղից էլ այս կենդանու մոտիվի լայն տարածումը ժողովրդական բանահյուսության մեջ եւ երգերում, հրեական սփյուռքի արվեստագետների գործերում (Մարկ Շագալ) եւ իդիշ գրականության մեջ։

Հարատեւման պաղեստինյան մեխանիկայի եւ Երուսաղեմի հոգնակի ինքնությունների ուսումնասիրմանն է միտված նաեւ Ալ Մամալ կազմակերպության ղեկավարի՝ Ջեք Պերսեկյանի՝ Երուսաղեմի Հին քաղաքի Անադիել պատկերասրահում բացված «100 Տարի» վերնագրով ցուցադրությունը (2017)։

Ջեք Պերսեկյան, լուսանկարը՝ անձնական արխիվից

Մոտ հարյուր տարի առաջ նույն տեղում եւ անկյունից արված լուսանկարի վրա նոր շերտ դնելով, արխիվային (Ամերիկյան գաղութի լուսանկարիչներ եւ Մացուն լուսանկարչական ծառայություն/հավաքածու) եւ նոր արված լուսանկարների համադրությամբ Ջեք Պերսեկյանը հետազոտում է իր հարազատ քաղաքի էվոլյուցիան՝ դիտողին տեղափոխելով Երուսաղեմի տարբեր ժամանակագրություններով, ինչը թույլ է տալիս տեսնել եւ համեմատել քաղաքային համայնապատկերի ու միջավայրի անհետացող եւ ի հայտ եկող նշանները։

Նախագիծը, որ բավական դիդակտիկ է եւ տեղեկատվական, հեղինակի համար համեստ եւ որոշակի նպատակ է հետապնդում՝ հնարավորություն տալ Երուսաղեմի բնակիչներին վերագնահատել իրենց հարաբերությունը քաղաքի հետ։ Բայց սա նրանց համար, ովքեր թեկուզ մի քիչ գիտեն Երուսաղեմի տեղագրությունը եւ աշխարհագրությունը, իսկ նրանք ովքեր նոր են ծանոթանում քաղաքի հետ, այս նախագիծը կարող է ուղեցույցի դեր կատարել՝ դիտողին տալով քաղաքում կողմնորոշվելու եւ «ինչից սկսելու» կոորդինատներ։

Դամասկոսի դարպասից դուրս, 2017, Ջեք Պերսեկյան

Ջաֆֆայի դարպաս, 2017, Ջեք Պերսեկյան

Երուսաղեմը Սկոպուս սարից, 2017, Ջեք Պերսեկյան

«100 Տարի» նախագծի լուսանկարչական զույգերն ու վիզուալ էքսպերիմենտերը կողք կողքի եւ իրար վրա ամփոփում են Երուսաղեմի տարբեր՝ նախաիսրայելական եւ հետիսրայելական շերտերը, արեւելքը եւ արեւմուտքը (Դամասկոսի դարպասի շրջակայք, Սիոնի, Ջաֆֆայի, Նոր դարպասներ եւ այլն), իսկ դրանց զուգադրումը օգնում է տեսնել վերահսկման այն համակարգերը, որ նույն քաղաքում ստեղծում են զուգահեռ իրականություններ՝ մատնանշելով այն սոցիալական եւ մշակութային ուժերը, որ շարունակաբար ազդում են միջավայրի վրա։

Երուսաղեմի տեղագրությունը․ Երուսաղեմի պատմության թանգարան

Սա, իհարկե, թեմաներից մեկն է։ Ցուցադրությունը լուսանկարների՝ որպես փաստաթղթերի եւ վավերագրության, ինֆորմացիայի աղբյուրների եւ հնագիտական իլյուստրացիաների համադրությամբ ստեղծված երաժշտական կոմպոզիցիա է հիշեցնում՝ դինամիկ եւ ռիթմիկ մի ամբողջություն, ինչպիսին, օրինակ, «Երուսաղեմը Սկոպուս սարից» լուսանկարչական զույգն է, որ նաեւ Բիրզեյթում գտնվող Պաղեստինի թանգարանի ժամանակավոր ցուցադրության՝ «Ինտիմ տեղանքներ»-ի մաս էր կազմում․

«Այստեղ բավական ուշագրավ է երկու լուսանկարներում ծառերի տեսակների համեմատությունը: Հին լուսանկարում ծառերը մրգատու են, մինչդեռ նոր լուսանկարում ծառերը հիմնականում մրգատու չեն եւ ինչ-որ առումով դեկորատիվ են: …Արդյոք սա Երուսաղեմի բնապատկերը եվրոպականի նման պատկերող որմնանկարներից ու գեղանկարներից յուրացված փո՞րձ էր՝ մտացածին եւ երեւակայական Երուսաղեմը իրական, չորային Երուսաղեմից գերադասելու, թե՞ դա մասն էր 19-րդ դարի առաջին կեսից մեկնարկած համաձայնեցված ջանքերի՝ վերափոխելու Երուսաղեմը եւ, ի վերջո, տեղավորելու այստեղ բնակվելու եկած արեւմուտքցիներին։ Թե՞ սա գլխավորապես «անապատը ծաղկեցնելու» սիոնիստական պահանջի մարմնավորումն էր»։ (Ջեք Պերսեկյան, «Անցյալ ժամանակ», Երուսաղեմ պարբերական, 2019թ․ էջ 85):

Պաղեստինի թանգարանների մեծ մասը՝ լինի դա քաղաքական գործչի կենսագրության մասին պատմող, թե վիզուալ արվեստի, իրենց շուրջը ներդաշնակում եւ միավորում են բնական եւ մշակութային լանդշաֆտներ՝ դարավանդային այգիներով եւ Պաղեստինի տեղանքին բնորոշ ծառերով ու բուսականությամբ։

Մ․ Դարվիշի թանգարանի շրջակայք

Մ․ Դարվիշի թանգարանի ինտերիեր

Դարվիշի թանգարան

Պաղեստինցի հայտնի գրող Մահմուդ Դարվիշի տուն-թանգարանը Ռամալայում եւս աչքի է ընկնում արտաքին՝ բնական եւ մշակութային լանդշաֆտի ձեւավորմամբ եւ թանգարանի ներսի ինտիմ միջավայրով։ Այն կարող է մոդել ծառայել գրողների թանգարանների կազմակերպման համար։ Թեեւ կառույցն ընդարձակ է, ցուցադրության համար հատկացված մասը շատ փոքր է։ Էքսպոզիցիան ներկայացնում է միայն կարեւորը՝ տան ինտերիերի հատված, տարբեր տարիներին հրատարակված գրքերի շապիկներ, արխիվներից պատառիկներ՝ լուսանկարների եւ բանաստեղծությունների հատվածների համադրությամբ։ Տուն-թանգարանի մնացած հատվածը կարող է ծառայել ոչ թե ցուցադրության, այլ արխիվի, հավաքածուի պահպանության, թանգարանի անձնակազմի ամենօրյա աշխատանքի եւ վիրտուալ միջավայրում թանգարանի ներկայության համար։

Երուսաղեմի զուգահեռ իրականությունների եւ հոգնակի ինքնությունների ցուցիչներից է նաեւ այն հանգամանքը, որ այստեղ արվեստի հաստատություններն ունեն իրենց որոշակի հանդիսատեսը, որը հազվադեպ է շեղվում իր նախընտրությունների հարցում։ Ու թեեւ Անադիել պատկերասրահի եւ Ալ Մամալի հիմնական այցելուներն արաբներն ու պաղեստինցիներն են, դրանք բաց կառույցներ են, իսկ «Հարյուր Տարի»-ն կարողացել է գրավել նաեւ իսրայելցի այցելուների ուշադրությունը։

Մազեն Քուպտին խոսում է Պաղեստինի վիզուալ արվեստի եւ իր հավաքածուի մասին

Պատահական չէ, որ Ալ Մամալ հիմնադրամի շուրջ հավաքված մասնագետներից ոմանք էլ, ինչպես, օրինակ, իրավաբան եւ պաղեստինյան արվեստի ամենամեծ հավաքորդներից Մազեն Քուպտին եւ հիմնադրամի խորհրդի անդամներից Կամել Հուսեյնին, Իսրայելա-պեղաստինյան խաղաղության գործընթացի եւ բանակցային պրոցեսի մասնակիցներ են։ Ջեք Պերսեկյանի «100 Տարվա» լուսանկարչական զույգերն իրենց խաղային, դիալոգիկ եւ ինտերակտիվ բնույթով նաեւ մանկավարժական գործիք են տրամադրում Երուսաղեմի այլությունների ուսումնասիրման համար։ Նախագիծը գրավել է նաեւ մեծ թվով երեխաների։

Seda Shekoyan
Սեդա Շեկոյան

Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մի անհեթեթ նախագծի մասին
հաջորդը
Վրաց-ադրբեջանական սահմանի խնդիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն