• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անկումների սարսափից ուշքի գալու ժամանակն է

Վահրամ Աթանեսյան 11:30 | 03.03.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 03.03.2021
Martiros Saryan "Gazelles", 1926

Եղեռնի, մահտարաժամի, հայրենազրկումի 1915 թվականին Վահան Տերյանը օրակարգ էր բերում հոգեւոր, քաղաքակրթական ինքնակազմակերպվածության խնդիրը, որ ամենեւին էլ զուտ մշակութաբանական առաջնահերթություն չէր: Ավելի շատ եւ ամենից առաջ քաղաքական էր, որովհետեւ սկզբունքային հարցադրում էր:

Ինձ թույլ տամ այսպես-առօրեականորն ձեւակերպել. «Լավ, ենթադրենք վաղը մեր երազած անկախ պետությունն ունեցանք, աշխարհին որպես ո՞վ եւ ինչո՞վ ենք ներկայանալու»: Միայն հայկական համազգեստ հագած հայ ոստիկանո՞վ: Նման բան օրերս ինձ ասաց մոսկովաբնակ ֆեյսբուքյան ընկերս. «Երբ Սայաթ-Նովան Թիֆլիսի տերն էր, մենք պետություն ունեի՞նք»:

Ծայրահեղություն չէ, եթե հիշենք, որ թուրք մտավորականն ասել է, որ ղարաբաղյան պատերազմում իրենք պարտվել են Արամ Խաչատրյանին, Շառլ Ազնավուրին… Ուրիշ անուններ էր էլ է տվել թուրք-ադրբեջանցին: Բայց մենք, դժբախտաբար, դրանից հետեւություն չենք արել, որ ինքը խնդիր է դնում իր երկրի, իր ղեկավարության, իր առաջնորդի առջեւ:

Հիմա կարող ենք ասել, որ թուրքն իր բանակի պարտությունը կամ ձախողումը փորձել է բացատրելի դարձնել իր ժողովրդի համար: Դա էլ հարգանքի արժանի է: Ինչպես որ խնդիր էր դնում Տերյանը՝ քաղաքակրթվածությամբ համաքայլ լինել գոնե լեհերի, ֆինների՝ Ռուսական կայսրության փոքրամասնությունների հետ, որ նույնպես անկախություն էին տենչում: Եւ ստացան: Ստացան բոլշեւիկյան Ռուսաստանից:

Տերյանի ժամանակն ընդհատվեց, բայց խորհրդային-կիսագաղութային համարված Հայաստանն ունեցավ մշակութային-քաղաքակրթական շատ խոշոր ձեռքբերումներ: Մենք որպես էթնո-քաղաքական ամբողջություն կայացել ենք խորհրդային Հայաստանում: Եւ որքան էլ ցավալի լինի, պիտի խոստովանենք, որ դեգրադացվել ենք անկախ Հայաստանում:

Անկախ Հայաստանի երեսնամյա գոյությունը մշակութային, գրական, գեղարվեստական ոչ մի նվաճում չունի: Մենք դուրս ենք մղվել նույնիսկ պոստխորհրդային քաղաքակրթական դաշտից:

Հայ վերջին գրողը, ում նախկին Միության տարածքում կարդում էին, Լեւոն Խեչոյանն է: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսը Սիլվա Կապուտիկյանն էր, Վարդգես Պետրոսյանը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար Վանո Սիրադեղյանը ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքակրթական ընդդիմախոս էր: Լեւոն Խեչոյանը հրաժարվեց Սերժ Սարգսյանի ձեռքից պետական պարգեւ ստանալ, որովհետեւ մարտական իր ընկերները քաղբանտարկյալ էին:
Գրողից մերժվածությունը Սերժ Սարգսյանի քաղաքական անլիարժեքության ավելի ցցուն դրսեւորում էր, քան նրա հասցեին մամուլի հարյուրավոր տափակ հրապարակումները:

Երեսուն տարում Հայաստանը հետեւողականորեն դիմազրկվել է: Քաղաքակրթությունը զվարթ պարգեւ չէ: Ամենեւին: Քաղաքակրթությունը պետական-ազգային իմունիտետ է, դիմադրողականության պաշար:

Եղեռնից եւ հայրենազրկումից հետո Թումանյանի մի հատիկ բանաստեղծությունը՝ «Հոգեհանգիստը» տասնյակ, հարյուր հազարավոր հայի սփոփել է, կյանք վերադարձրել: Ինչպես որ տասնյակ, հարյուր հազարավոր հայի մեջ հավատի լույս է վառել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» կամ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» լայնակտավը:

Մարտի 1-ին հանրահավաք էր կազմակերպել ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը: Ոչ մեկի, ոչ մյուսի կողքին չկար հոգեւոր Հայաստանը: Եւ ամենաողբերգականը դա է: Որովհետեւ Հայաստանի անգամ բանակը, մյուս ուժային կառույցները չեն կարող դուրս լինել այն էներգետիկայից, որ Հայաստանի էությունն է:

Հայաստանի քաղաքական դասը դավաճանել է Հայաստանի էությանը: Հոգեւոր Հայաստանի հեթանոսական ամբողջության ոչնչացմամբ սկիզբ է առել քաղաքական Հայաստանի անկումը: Արշակունյաց եւ Բագրատունիների հարստության միջեւ մի քանի հարյուր տարվա Հայաստանի ջանքը հոգեւոր ինքնակազմակերպվածության նոր համակարգի ամբողջացումն էր: Եւ հետագա բոլոր ժամանակներում Հայաստանը գոյել է որպես քաղաքակրթական ֆենոմեն, որ քաղաքական թոհուբոհի տրամաբանությամբ պետք է որ կործանվեր, բայց ոչ միայն փրկվել, այլեւ պահպանել ու զարգացրել է կենսունակությունը:

Դա հոգեւոր Հայաստանն է, մի կերպար, որի առջեւ գլուխ են խոնարհել ոչ միայն բոլոր հայ մեծերը, այլեւ՝ օտարները: Նույնիսկ՝ ասպատակ օտարները: Այդ Հայաստանը չկար ոչ իշխանության, ոչ Բաղրամյան փողոցի ընդդիմության հանրահավաքում: Ո՞վ է այսօր Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսը: Ո՞վ է ընդդիմության ընդդիմախոսը: Կա՞ մի ներքին ամբողջություն, որ հավասարապես մերժում է եւ պոպուլիզմը, եւ անպատասխանատու ազգայնականությունը:

Կա: Պետք է լինի: Պարտադրված ենք ունենալ:

Ժամանակն, իհարկե, սուղ է, ռեսուրսները՝ նույնպես: Բայց դա չի նշանակում, թե հոգեւոր Հայաստանը պարտվել է: Ընդունել, որ հագեւոր Հայաստանը պարտվել է, կնշանակի հաշտվել ոչ միայն անկախ պետության, այլեւ հայ ինքնության վերահաս կորստի հետ: Մենք այդ իրավունքը չունենք, ուստի պետք է համահավաքի հորդոր հղենք հոգեւոր Հայաստանի բոլոր զավակներին՝ որ ճամբարում էլ այսօր նրանք կամա, թե ակամա հայտնվել են:

Հայաստանի ապագան այդ համահավաքն է: Այդ ուժն է, որ Հայաստանին օժտելու է արժանապատվությամբ եւ օտարներին ստիպելու է հաշվի նստել մեզ հետ: Հոգեւոր Հայաստանի զավակ իշխանությունն իր հպարտություն Բանակը չէր մատնի ստույգ ձախողումների: Շատ մեղմ ասած: Հոգեւոր Հայաստանի զավակ իշխանությունը կբուժի բանակը, նրան կվերադարձնի պատվո բարձունքի:

Անկումների սարսափից ուշքի գալու ժամանակն է:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բույն շինիր ծառին, բարդու կատարին
հաջորդը
Չի գնա ռազմական հեղաշրջման ճանապարհով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն