Թուրքիայի առաջատար ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դեվլեթ Բախչելին Անկարայում խորհրդարանական նիստի ժամանակ Հայաստանը խաղալիք է անվանել արտաքին ուժերի ձեռքին:
Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ Հայաստանը չի գնա ռազմական հեղաշրջման ճանապարհով:
Բախչելին անդրադարձել է նաեւ ռուսական ЗРК С-400 հրթիռային համակարգին եւ Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտպանական համագործակցության փաստին ԱՄՆ-ի արձագանքին:
Նրա խոսքով՝ Թուրքիան չի խառնվում ԱՄՆ սպառազինման հարցերին եւ նույնն էլ ակնկալում է Միացյալ Նահանգներից: