• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անորոշ ճակատագրեր. ԵՊՀ ուսանողական հանրակացարան

Անուշ Առաքելյան 15:30 | 04.03.2021
Անուշ Առաքելյան 15:30 | 04.03.2021

«Դեռ անկողնում էինք, ուժեղ դմփոց լսեցինք, տղաս թե՝ մամա՛, վե՛ր կաց, վազեցինք նկուղը, մեր մուտքը տասը տուն ենք, տասը ընտանիք, բոլորս գնացինք նկուղը, այդտեղ մի ամիս մնացել ենք, հոկտեմբերի 1-30-ը»:

Զարվարդ տատն ասում է՝ Ստեփանակերտից դուրս չէր գա, եթե չլիներ այդ չարաբաստիկ պատերազմը: Թոռան վիրավորվելու մասին լուրն իմանալուց հետո աչքերը չեն չորանում: Ժամկետային զինծառայող է Արամը, կռվել է Մարտունիում եւ հոկտեմբերի 28-ին գլխուղեղի բեկորային ծանր վնասվածքով տեղափոխվել է Երեւան: «Էրեբունի» հիվանդանոցում վիրահատության ժամանակ տղայի գլխից չորս բեկոր են հեռացրել:

«Ո՛չ նստում է, ո՛չ խոսում, միայն մամա-պապա է ասում, մի շաբաթ է, փոքր երեխային որ կերակրում ես գդալով, ա՛յ էդպես է»:

Արամի վիրավորվելուց անմիջապես հետո ընտանիքը Երեւան է եկել. սկզբում բնակարան էին վարձում, հիմա ԵՊՀ հանրակացարանում են։ Տատն ամբողջ օրը մտքով թոռան հետ է: «Իմ պահածն ու փայփայածն է, մեր տան ամենափոքրը»,- ժպտում է արցունքը սրբելով: Թոռանը դեռ չի տեսել, որդին թույլ չի տալիս, մտածում է՝ տատի սիրտը չի դիմանա, կկազդուրվի՝ տեսակցության կգնա:

«Խաղաղություն եմ ուզում, վեր քյնանք մեր տները կենանք, ո՛ր մինն էլ տուն չունի, հենա կօգնեն, կսարքեն»: Թե ինչքան կմնան հանրակացարանում, կախված է թոռան առողջական վիճակից:

Զարվարդ տատի հարեւանությամբ Շուշիից տեղահանված Պողոսյանների ընտանիքն է ապրում, երկու մանկահասակ երեխա ունեն: Քարինտակ գյուղից են, 27 տարի առաջ են Շուշիում հաստատվել, նոր բնակարան էին ձեռք բերել, նորոգել, կահավորել:

«Չորս սենյականոց էր առաջ, էս տղայիս ամուսնացրի, վաճառեցինք, երկու հատ նոր տուն առանք, 5 ամիս էլ չմնացինք նոր տանը», ասում է տիկին Ռիտան:

Ընտանիքը Շուշիից դուրս է եկել միայն փաստաթղթերն ու երեխաների համար մեկ-երկու հագուստ վերցրած. կասկած չունեին, որ հետ են գնալու: Կրտսեր երեխան երկու ամսական էր, երբ սկսվեց պատերազմը: Երեխայի սրտի արատի մասին ծնողները մինչեւ ծնվելն են իմացել, պատրաստվում էին վիրահատության, բայց վրա հասած պատերազմը խանգարեց:

«Եկանք էստեղ, որոշ մարդիկ օգնեցին, տարանք ստուգման, երեխային վիրահատություն նշանակեցին, էստեղ ամեն ինչ արեցին երեխայիս համար, Նորք Մարաշում անվճար վիրահատեցին»:

Երեխան այժմ բժիշկների վերահսկողության տակ է: Պատերազմից հետո հինգ ամսվա ընթացքում արդեն երեք կացարան են փոխել: Հյուրանոցից դպրոց, դպրոցից հանրակացարան, հաջորդը որն է՝ դեռ չգիտեն: Հույս ունեն, որ Ստեփանակերտում բնակարան կստանան, աշխատանքի կվերադառնան: Հարս ու սկեսուր Շուշիից ամեն օր աշխատանքի էին գնում Ստեփանակերտի «Գրեյթ Փարթներս» հագուստի արտադրությամբ զբաղվող ֆաբրիկա:

Տիկին Ռիտան դերձակ էր, պատմում է , «ամիսը 80 000 էի ստանում, ծերը ծերին հասցնում էինք, դա էլ չթողեց թուրքը՝ մարսենք»:

Ամուսինը պատերազմի օրերին միացել էր Լիսագորում կռվող շուշեցիների կամավորական ջոկատին: Նախքան պատերազմը Շուշիում շինարարությամբ էր գումար վաստակում, այստեղ էլ աշխատանք է փնտրում: Կինը՝ Լարիսան, նույնպես փորձում է աշխատանք գտնել, փնտրտուքների միակ վայրը Ֆեյսբուքն է՝ աշխատանք առաջարկող էջերում հազվադեպ հանդիպող հայտարարությունները: Շատերի նման նա նույնպես տեղյակ չէ, որ Հայաստանում գործազուրկ արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության երկու ծրագիր կա՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» եւ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում», որոնք դիմումները դեռ հունվարից են ընդունում:

Արցախցիներից շատերի հետ զրույցից պարզ է դառնում, որ մեր հայրենակիցները տեղեկության պակաս, ուղղորդման կարիք ունեն, հաճախ չգիտեն աշխատանքի համար ուր եւ ում դիմել:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

Անորոշ ճակատագրեր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հադրութցիները դիմում են դեսպանատներին
հաջորդը
Հասկացվածություն կա, համաձայնություն՝ ոչ

Նման հոդվածներ

Ջրակուսցի ընտանիքը ԵՊՀ հանրակացարանում է ապաստանել

14:18 | 26.03.2021

Անորոշ ճակատագրեր. հադրութցի ընտանիքը տունդարձի հույսով է ապրում

14:33 | 22.02.2021

Անորոշ ճակատագրեր. Շուշեցի ընտանիքը Աբովյանում տուն ու աշխատանք...

11:30 | 15.02.2021

Անորոշ ճակատագրեր։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

14:08 | 29.01.2021

Գնա՛, Փաշինյանին բողոքի

13:50 | 20.01.2021

Անորոշ ճակատագրեր. «Էնվոյ» հյուրատուն

15:52 | 28.12.2020

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն