• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պահանջում են ստեղծել ճշմարտության անկախ հանձնաժողով

aliq 19:08 | 11.03.2021
aliq 19:08 | 11.03.2021
Reform Armenia NGO

«Բարեփոխել Հայաստանը» (Reform Armenia) հասարակական կազմակերպությունը, որին անդամակցում են ե՛ւ Հայաստանի քաղաքացիներ, ե՛ւ Սփյուռքի ներկայացուցիչներ, բաց նամակ է հղել ՀՀ բոլոր պաշտոնյաներին ու իշխանության ներկայացուցիչներին։ ՀԿ-ի պահանջը մեկն է՝ Հայաստանում ստեղծել ժամանակակից սպառազինությամբ ու պրոֆեսիոնալ անձնակազմով հզոր բանակ։

Այս նախաձեռնության հեղինակներն են Հարավային Կալիֆոռնիայում 22 տարի գործող EDH & Associates խորհրդատվական ընկերության ղեկավար Էրիկ Հակոբյանը, կինոռեժիսոր-պրոդյուսեր Վարդան Հովհաննիսյանը, Մոսկվայի Հայկական ազգային մշակույթի թանգարանի տնօրեն եւ Ռուսաստանի Հայերի Միավորման համահիմնադիր ու համանախագահ Դավիթ Տոնոյանը, գիտական աշխատությունների հեղինակ, դասախոս Գեորգի Դերլուգյանը, Լաս Վեգասի Նեւադա համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ներսես Կոպալյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անժելա Աբելյանը եւ քաղաքագիտության մագիստրոս, գիտական եւ տնտեսական նախագծեր իրականացնող Ֆիլիպ Արզումանյանը։

Reform Armenia-ն ՀՀ ԱԺ-ից եւ կառավարությունից պահանջում է ստեղծել միջազգային լավագույն ռազմական եւ քաղաքական փորձագետներից կազմված ճշմարտության անկախ հանձնաժողով, որը կպարզի պատերազմի եւ դրանից առաջ տեղի ունեցածի իրական պատճառները։ Ըստ նամակի՝ դա է Հայաստանում իրական ու խորքային բարեփոխումներ անելու միակ ճանապարհը։

Անկախ հանձնաժողով ստեղծելու պայմանները հետեւյալ են՝

  1. Ազգային ժողովը պետք է ընդունի «Հանձնաժողովի ձեւավորման մասին» օրենք, որը կկարգավորի նրա պատասխանատվության շրջանակները, կառուցվածքն ու գործունեության ժամկետները:
  2. Հանձնաժողովին տալ լայն լիազորություններ՝ հասանելիություն տվյալների շտեմարաններին եւ անհրաժեշտ նյութերին, վկաներ հրավիրել-հարցաքննելու, անձեռնմխելիությունից զրկելու ու տարածքների խուզարկություն իրականացնելու։
  3. Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի դիվանագիտական, տեղեկատվական, պետական կառավարման եւ այլ կառուցվածքային կոմիտեներից։
  4. Հանձնաժողովի նախագահին պետք է տրվեն Գործադիր կոմիտեի գործունեության ղեկավարման եւ խորհրդատվական գործառույթներ:
  5. Գործընթացի մասնակիցները, հարցաքննությունների եւ հետաքննությանը ներգրավված անձինք պետք է բացատրական նյութեր տրամադրեն պատերազմից առաջ եւ դրա ընթացքում, իսկ որոշ դեպքերում դրանից հետո իրենց գործունեության վերաբերյալ:
  6. Իր գործունեության ավարտից հետո հանձնաժողովը հետաքննության վերջնական արդյունքները պետք է ներկայացնի Ազգային ժողովին եւ հանրությանը

Reform Armenia-ն իր պաշտոնական էջում անցկացնում է առցանց ստորագրահավաք։

Պատրաստեց Անուշ Իգնատյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախ պատվաստվում են բուժաշխատողները
հաջորդը
Ինչ է արժենում պաշտոնյայի ծիծաղը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն