• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Եւ իրականությունն ասաց

Վահրամ Աթանեսյան 14:33 | 13.03.2021
Վահրամ Աթանեսյան 14:33 | 13.03.2021
Yeghishe Charents

Ամենացնցող զգացողություններից մեկն ապրեցի, երբ երեւի տասնհինգ կամ գուցե քսան տարի առաջ հանդիպեցի «չճանաչված երկրի բանաստեղծ» բնորոշմանը: Հեղինակն իր վիճակից էր դժգոհում:

Չէի հիշի, եթե օրերս մոսկվայաբնակ ֆեյսբուքյան ընկերս, որ գրականության, արվեստի հետ առնչվում է որպես ընթերցող, հանդիսատես, իսկ մասնագիտությամբ ինժեներ-շինարար է, այսպիսի հարցադրում չաներ. «Երբ Սայաթ-Նովան Թիֆլիսի արքան էր, մենք պետություն ունեի՞նք»: Ինձ մնում էր պատասխանել, որ Սայաթ-Նովայի Թիֆլիսը ոչ էլ Վրաստանի մայրաքաղաքն էր, որ Վրաստանն էլ պարսկահպատակ տարածք էր, իմպերիայի մաս: Ուղղակի վրացիք մեզնից մի քիչ հաշվենկատ էին, պարսիկների արքունիքում ենթակա, ավելի հաճախ՝ նաեւ իսլամադավան էին ներկայանում, Թիֆլիսում՝ իրենց կոչում «թագավոր»:

Նա դժվարությամբ համաձայնեց: Մոսկվայում ապրելն ու աշխատելը, երեւում է, ազդում է վրացիների եւ Վրաստանի մասին ընկալումների վրա, բայց Սայաթ-Նովայի մասին նրա դիտարկումն, այնուամենայնիվ, ուշագրավորեն դիպուկ է: Որպես թե՝ ոչ թե երկիրն է մարդուն զարդարում կամ պանծացնում, այլ մարդն՝ իր երկիրը, ազգը, ինքնությունը: Ու եթե այստեղ ճշմարտության հատիկ կա առհասարակ, ապա մեր դեպքում՝ առավել եւս:

Հայ իրականությունը մեծամասամբ մշակութային-քաղաքակրթական է: Համենայնդեպս՝ Մաշտոցի ժամանակներից ի վեր: «Չճանաչված երկրի բանաստեղծ» դժգոհությունն, ահա, այս 1500-ամյա գոյության հետ դիսոնաս է, եթե չասվի՝ նրան հակոտնյա: Մի ըմբոստացում, որ եթե հեռավոր անցյալում որեւէ մեկն ունենար, ապա չէր ծնվի Նարեկացի: Չէինք ունենա Թումանյան: Մեծություններ, որ ազգային համահավաքի խորհրդանիշ չեն, այլ՝ կենդանի առաջնորդներ: Որովհետեւ նախանցյալ դարի ազգային-ազատագրական իղձերի արծարծումն սկսվել է Աբովյանի հարցադրումից. «Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Նորագույն ժամանակների Աբովյանը չծնվեց, եւ մեր քաղաքակրթական ընթացքը, կարծես, խզվեց: Կամ, գուցե, այլափոխվեց: Չգիտեմ:

Փաստ է, որ երեսուն տարվա մեր գրականությունը, թատրոնը, կինոն, երգարվեստը, քանդակագործությունը, նկարչությունը որեւէ նշանակալի, էպոխային արժեք չի ստեղծել: Այնպիսին, որ աշխարհը կարդար եւ ճանաչեր Արցախ ազատագրած հայ մարդուն: Հասկանար, որ Արցախի ազատագրումը տարածքային էքսպանսիա չէ, սեւ թշնամանք չէ հարեւան ժողովրդի հանդեպ: Ընդամենը սեփական ինքնության վերահաստատում է մի տարածքում, որ առնվազն երկու հազար տարի հայկական է եւ այդպիսին էլ պիտի մնա:

Այս բառերն, իհարկե, հազար անգամ, ինձնից շատ ավելի գեղեցիկ, հուզական եւ համոզիչ շեշտադրումներով ասված են: Բայց՝ միայն հայերեն: Միայն՝ մեր տանը: Միայն՝ երբ մերոնքով ենք ու, խոստովանություն լինի, մի քիչ էլ գինովցած: Մինչդեռ մեզնից մեկը պիտի կարողանար ճեղքել համաշխարհային անհասկացողության թանձր վարագույրները, հարեւան ժողովրդի վայրագությունը եւ նրանց հասկանալի ձեւով, ոճով, երանգով, ձայնի ելեւէջներով այսքանը պատմեր:

Չկարողացա՞նք: Թվում է՝ չուզեցինք: Անիմաստ համարեցինք: «Եթե հաղթել ենք, էլ ի՞նչ»,- երեւի մտածեցինք այսպես:

Մինչդեռ իրենք կարողացան: Իրենք իրենց առհասարակ վայրագությունից մի վայրկյան վեր կանգնեցին եւ գոնե հետխորհրդային տարածքի քաղաքակրթական լեզվով՝ Дружба народов ամսագրի մոսկովյան բարձունքներից մոտ երեք հարյուր միլիոնանոց ընթերցասրահում հնչեցրին իրենց Каменные сны պատումը: Իրենց կողմից ավերակված, ինքնությունից զրկած Քաղաքիկի՝ հայոց Գողթան գավառի Ագուլիս գյուղի ողբերգությունը:

Այդ վեպը նոր էր լույս տեսել, Ծաղկաձորի ՀԳՄ հանգստյան տանը միջազգային ֆորում էր, ներկա էին երկու կամ երեք ադրբեջանցիներ եւս: Նրանցից մեկը ղարաբաղյան առաջին պատերազմի հաշմանդամ է, ռազմական հարցերով փորձագետ: Սուրճի ընդմիջմանը մենք զարմանքով նայում էինք, թե վրացի եւ աբխազ մասնակիցներն ինչպես են շփվում, խոսում, ծիծաղում: Վրացերեն էին խոսում: Վրաց-աբխազական պատերազմի թշնամի խրամատներում երեկ կանգնած եւ միմյանց մահը տենչացող այդ տղամարդիկ: Եւ երբ ադրբեջանցի ռազմական փորձագետին ասացի, որ վաղվա օրով իրենց ժողովրդին պանծացնողը Каменные сны վեպը եւ նրա հեղինակ Աքրամ Այլիսլին են լինելու, նա նայեց վատ թաքցրած թշնամանքով, բայց հակաճառել չկարողացավ:

Մենք նման մի գործ գոնե նախկին խորհրդային տարածքի ընթերցողին չառաջարկեցինք: Մեր ներսի ընթերցարանին, կինոդահլիճին, ցուցահանդեսի այցելուին՝ նույնպես: Իրականության մեջ մենք ընդամենն այն էինք արել, որ թույլ չէինք տվել մեզ սպանեն, մեզ կողոպտեն, հայրենազրկեն, բայց երեւույթապես մեզ կարծեցինք հին աշխարհի Դարեհ կամ Ալեքսանդր Մակեդոնացի կամ ինչպես շատ դիպուկ ասում է ղարաբաղցին՝ ծովին թրով խփած: Ծովը՝ հին աշխարհի պատկերացմամբ՝ վերջին սահմանը, որին երբ թրով զարկում են, ուզում են ասել, որ ետեւում ինչքան ցամաք կա՝ իրենցն է:

Իրականի եւ երեւույթականի միջեւ մեզ ընդհանուր հայտարարի բերողը մաքուր գիրն էր լինելու, թատրոնը, կինոն, քանդակը, կտավը, սիմֆոնիան: Չստեղծեցինք: Երկիրը չօժտեցինք քաղաքակրթական ինքնությամբ: Հիմա դաժան իրականության դեմ հանդիման՝ ֆեյսբուքյան տարածքներում երբեմն բանաստեղծական հայտնություններ եմ կարդում:

Սթափության ժամանա՞կն է: Երեւի՝ վերագտնումի:

Մեծ Հրանտ Մաթեւոսյանը մի դիտարկում ունի, ասում է՝ եղեռնը Թումանյանին սպանեց, բայց Չարենց ծնեց: Աղետը պետք է էջ փակի, եւ անհրաժեշտություն է, որ նոր էջ բացվի: Անունը դնենք Վերագտնումի էջ: Եւ ոչ թե սպասենք, թե ով ինչպես է այն լցնելու, այլ յուրաքանչյուրս գրենք մեր նախադասությունը: Այդ բազմաձայնությունից զատվելու, բյուրեղանալու է Հայրենիքի կերպարը:

Վերագտնումի քաղաքակրթության ժամանակն է…

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերիների հարցը փակուղում չէ
հաջորդը
Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային է թվում, բայց խոսել պետք է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն