• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային է թվում, բայց խոսել պետք է

aliq 15:27 | 13.03.2021
aliq 15:27 | 13.03.2021
Tatul Hakobyan

Հայաստանի ապագայի ընտրության համար նախ եւ առաջ պետք է նայել քարտեզին, լինել մտահոգ, ոչ անտարբեր ու մտածող։

Պետք է նայել Երեւանից կամ Հայաստանի որեւէ բնակավայրից։ Պետք է նայել՝ ծոցագրպանում՝ սրտի մոտ ունենալով բացառապես մեկ եւ միայն մեկ անձնագիր, որի վրա գրված է՝ Հայաստան։

Արեւմուտքում Թուրքիան է եւ Նախիջեւանը։ Դաժան փաստ է, բայց՝ իրականություն։

Արեւելքում Ադրբեջանն է։ Դաժան փաստ է, բայց՝ իրականություն։

Հարավում Իրանն է, որի՝ Հայաստանի սահմանակից շրջաններում գերազանցապես ազերիներ են։ Դաժան փաստ է, բայց՝ իրականություն։

Հյուսիսում Վրաստանն է, որի հետ սահմանի երկայնքով, բացի Ջավախքը, գերազանցապես ադրբեջանցիներ են։ Դաժան փաստ է, բայց՝ իրականություն։

Ինչպես 1991-ին, այնպես էլ երեսուն տարի անց՝ 2021-ին, մենք ընտրության շատ տարբերակներ չունենք, քանի որ թուրք-ադրբեջանական ծովի մեջ ենք։

Հայաստանի ապագան միայն մեզանից չի կախված, եթե անգամ ամեն ինչում հասնենք կատարելության։

Մենք պետք է մեր ուժերը ճիշտ գնահատենք եւ նույնքան ճիշտ գնահատենք եւ հատկապես չթերագնահատենք մեր հարեւանների կարողությունները։ Մեր ծրագրերի ու քաղաքականության հիմքում չպետք է դնենք երազանքը եւ կամ երեխայական մաքսիմալիզմը։

Պատրաստ եմ լուրջ բանավեճի մեջ մտնել, պայմանով, որ դրա մասնակիցները չպիտակվեն հերոսներ ու դավաճաններ, հայրենասերներ ու կոսմոպոլիտներ, պարտվողականներ ու հաղթողականներ, թուրքասերներ ու հայասերներ։

Մենք ունենք մի քանի ընտրություն։

Առաջին․ ընդունում ենք պարտությունը, բայց տնտեսությունը զարգացնում ենք, բանակը կարգի բերում եւ երբ գա հարմար ժամանակը՝ Ադրբեջանից հետ վերցնում կորցրածը։

Այստեղ հարցեր կան, անշուշտ։ Այսպես․ իսկ ինչո՞ւ չկարողացանք պահել։ Վստա՞հ ենք, որ ապագա պատերազմում հաղթելու ենք։ Իսկ եթե պարտվում ենք, ինչպես պարտվեցինք 1920-ի աշնանը՝ կորցնելով 30 հազար քառակուսի կիլոմետր հող եւ ինչպես պարտվեցինք 2020-ի աշնանը՝ կորցնելով 8 հազար քառակուսի կիլոմետր հող։

Երկրորդ․ ընդունում ենք պարտությունը եւ հաշտվում այս իրավիճակի հետ։ Չունենալով այլ հավակնություններ, այդ թվում՝ տարածքային, տնտեսությունը զարգացնում ենք, բանակը՝ կարգի բերում, որպեսզի կարողանանք պաշտպանել այսօրվա ունեցածը, այդ թվում՝ Արցախի այսօրվա ստատուս-քվոն։

Երրորդ․ փորձում ենք հարաբերությունների եւ շփումների եզրեր գտնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Անշուշտ, դիվանագիտական հարաբերությունները նոր պատերազմը կանխելու բավարար միջոց չէ։ Բացի այդ, բազմաթիվ այլ հարցեր էլ կան։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունե՞ն մեզ հետ հարաբերվել արժանապատվորեն, ինչը չենք տեսնում այսօր հատկապես Ադրբեջանի կողմից։ Իսկ հնարավոր է՞ թուրքի կամ ադրբեջանցու հետ լեզու գտնել։

Չորրորդ․ դառնում ենք Կալինինգրադ, վերականգնում այն անունը, որ ժամանակին տրվում էր Ռոմանովների Ռուսաստանի ծայրագավառներից մեկին՝ Ռուսական Հայաստան։

Հինգերորդ․ Ռուսաստանի եւ նրա ազդեցության ոլորտում գտնվող երկրների հետ ստորագրում ենք պայմանագիր, որով պահում ենք մեր անվանական անկախությունը, սակայն իրականում կարեւորագույն հարցերը որոշվում են Մոսկվայում։

Վեցերորդ․ մենք շարունակում ենք չկարողանալ երկիր փայփայել ու կորցնում ենք պետականությունը, ինչպես բազմաթիվ անգամներ եղել է մեր պատմության մեջ։
Անկասկած, կարելի է այլ տարբերակներ ու ենթատարբերակներ էլ նշել, բայց առայժմ բավարարվենք այսքանով։

Ես կողմնակից եմ երրորդ տարբերակին, որքան էլ այն ցավալի լինի, իսկ հայ ժողովրդի մեծամասնության համար՝ անընդունելի։

Պատրաստ եմ լուրջ բանավեճի մեջ մտնել, պայմանով, որ դրա մասնակիցները չպիտակվեն հերոսներ ու դավաճաններ, հայրենասերներ ու կոսմոպոլիտներ, պարտվողականներ ու հաղթողականներ, թուրքասերներ ու հայասերներ։

Հայ ժողովուրդը կուշտ է հերոսներից, հայրենասերներից, հաղթողականներից ու հայասերներից։

Եկեք սկսենք նման բանավեճ՝ ծոցագրպանում՝ սրտի մոտ ունենալով բացառապես մեկ եւ միայն մեկ անձնագիր, որի վրա գրված է՝ Հայաստան։

Թաթուլ Հակոբյան

Աղբյուրը՝ Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոն

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եւ իրականությունն ասաց
հաջորդը
Վարչապետը հանդիպել է նախագահին
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Համաճարակային իրավիճակը կարմրուկի առումով լարված է

    18:25 | 06.06.2023
  • Մայիսին Հայաստան է այցելել մոտ 180 հազար զբոսաշրջիկ

    18:05 | 06.06.2023
  • Քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարները

    15:44 | 06.06.2023
  • Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

    14:26 | 06.06.2023
  • Երկխոսությունը տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է․...

    13:20 | 06.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 3

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 4

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 5

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա