• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվայի պայմանագիրը  չի զսպում Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերը

aliq 14:05 | 17.03.2021
aliq 14:05 | 17.03.2021
Armenian Revolutionary Federation

ՀՅԴ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Մոսկվայի պայմանագիրը  չի զսպում Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերը:

Մոսկվայում՝ 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակի առիթով ՀՅԴ հայտարարություն է տարածել:  Հիշեցնենք, որ պայմանագրով Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արևելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից եւ այլն:

«Պայմանագիրը ստորագրվեց միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, որոնք առ ոչինչ են դարձնում դրա իրավական ուժը», նշված է հայտարարության մեջ: «Նախ Հայաստանին վերաբերող հատվածները չեն կարող օրինականության հետ որևէ աղերս ունենալ, պայմանագրի կողմերը՝ ՌԽՖՍՀ  և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին հանդիսանում։ Երկրորդ .  պայմանագիրը ստորագրող կողմերը որոշումներ են ընդունել պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի՝ Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերի շուրջ, մինչդեռ միջազգային իրավունքի համաձայն պայմանագրերը կարող են վերաբերել բացառապես դրանք ստորագրող կողմերին»:

Հայտարարությունն անդրադարձել է նաև 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրին,  որը նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները:  Կարսի պայմանագրով պարտադրվեց հրաժարվել Հայաստանի Առաջին Հանրապետության սուվերեն տարածքներից, որոնք թուրքական ագրեսիայի հետևանքով բռնազավթվել էին 1920 թ. աշնանը:

ՀՅԴ շեշտելով տարածաշրջանում շարունակաբար լարվող ռազմաքաղաքական իրավիճակը, նշում է, որ 1921թ. Մոսկվայի պայմանագիրն իր հակաօրինական բնույթով, սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությանը: Վառ  ապացույցը  Թուրքիայի անթաքույց հովանավորությամբ Ադրբեջանի կողմից պարտադրված 44-օրյա պատերազմն էր:

«Մոսկվայի պայմանագիրը ոչ միայն չի զսպում Թուրքիայի՝ դեպի արևելք ծավալվելու և Առաջավոր Ասիա թափանցելու պանթյուրքական-առավելապաշտական ծրագրերը, այլև հնարավորություն է տալիս վերակազմակերպված ուժերով և միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ իրականացնել այդ ծրագրերը». ասվում է հայտարարության մեջ:

ՀՅԴ Բյուրոն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման շուրջ միջազգային նոր և իրավական պայմանագրի կնքման անհրաժեշտության վրա, որը արդար սահմանաբաժանմամբ կարող է այս տարածաշրջանում փակել արյունալի պատերազմների հարյուրամյակների էջը։

Ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՅԴ Բյուրոն մինչև 2021 թ. հոկտեմբերի 21-ը հետաձգում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100 ամյակի ներպետական և միջազգային միջոցառումների ծրագիրը, այս ընթացքում  Դաշնակցության համաշխարհային ցանցը, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները սույն հայտարարությունը կհասցեագրեն դեսպանություններին ու միջազգային այն քաղաքական կազմակերպություններին, որոնց ՀՅԴ անդամակցում է: Բյուրոն զգուշացնում է նաև ներկայիս իշխանություններին ՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել Մոսկվայի պայմանագրի կամ դրանից ածանցված Կարսի պայմանագրի դրույթների ճանաչում ՀՀ կողմից, ինչը թուրքական պետության 100-ամյա նպատակն է։

Հարկ է նշել, որ  ո՛չ Մոսկվայի,  ո՛չ Կարսի պայմանագրերը ճանաչված չեն Հայաստանի Հանրապետության կողմից, դրանք ճանաչված չեն եղել նույնիսկ Խորհրդային Հայաստանի կողմից՝ երբ հնարավորություն է եղել արտահայտել սեփական կամքը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կանեփը կզարգացնի Հայաստանի տնտեսությունը
հաջորդը
Արցախի պաշտպանության մասնակցի կարգավիճակի շուրջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն