• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ատոմակայանի կյանքը կերկարացվի՝ նորը կառուցելու հեռանկարով

aliq 14:48 | 18.03.2021
aliq 14:48 | 18.03.2021
Nuclear Power Plant Armenia

Հայաստանը ցանկանում է վերջնաժամկետից հետո եւս 5-10 տարով երկարացնել հայկական ատոմակայանի գործունեության ժամկետը։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, Հայաստանում ատոմային էներգետիկայի 55-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում, «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ լրագրողներին հայտնել է, որ մտադիր են հայտ ներկայացնել վերահսկիչ մարմին («Հայպետհիդրոմետ»)`կայանի ծառայության ժամկետը երկարաձգելու համար։

Մայիսի 15-ից կայանը կապիտալ վերանորոգման նպատակով 141 օր չի գործելու։ Այդ ընթացքում կանցկացվեն մի շարք պլանային միջոցառումներ, մասնավորապես վթարային սառեցման համակարգերի թարմացում (ռեակտորի գերտաքացման դեպքերի համար), կնորոգվեն հակահրդեհային, վթարային էներգամատակարարման համակարգերը: Կիրականացվեն նաեւ կայանի սառեցման աշտարակների վերանորոգում, անվտանգության բարձրացման միջոցառումներ:

Այս տարվանից, առաջիկա 1-2 տարվա ընթացքում, ռուս գործընկերների հետ կկատարվեն նաեւ ռեակտորի մետաղական իրանի թրծման աշխատանքներ. այրման նախագիծը կազմելու են «Ռոսատոմի» մեջ մտնող Կուրչատովի ինստիտուտի ֆիզիկոսները, աշխատանքն իրականացնելու են նույն «Ռոսատոմի» «Ատոմէներգոռեմոնտ» ձեռնարկության ինժեներները:

Վարդանյանի վստահեցմամբ՝ այս պահին էլ իրանի թրծման աշխատանքների նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են, թրծումը կատարող ընկերության ղեկավարությունը Հայաստանում է, քննարկում են աշխատանքների կազմակերպման մասը: Ռեակտորի իրանի թրծումը կբարձրացնի դրա ամրությունը, հետեւաբար, կօգնի կայանին լրացուցիչ աշխատել եւս 10 տարի:

«2021-ին վերանորոգման աշխատանքից հետո մենք պետք է նոր լիցենզիա ստանանք ՀՀ կարգավորող մարմնից, առայժմ ըստ օրենքի՝ 10 տարով»,- նշել է Վարդանյանը:

Կովկասում առաջին ատոմակայանի՝ Հայկական ԱԷԿ-ի հիմքը դրվել է 1966-ին՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ: Հայկական ատոմակայանն այսօր արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ներկայում գործող կայանի երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին, մինչեւ 2026-ը այն 40 տարի աշխատած կլինի (չհաշված 1989-95 թվականների ընդհատումը):

2021-ի սկզբին ՀՀ կառավարությունը հաստատել էր մինչեւ 2040-ը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: Փաստաթղթում նշվում է, որ  Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026-ից հետո: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարել է, որ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն ու Թբիլիսին կեղբայրանան
հաջորդը
ՆԱՏՕ-ն Սեւծովյան տարածաշրջանում ընդլայնելու է իր գործունեությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն