• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ դիվանագետները՝ թուրքական քայլերթի տակ

aliq 11:36 | 19.03.2021
aliq 11:36 | 19.03.2021
Ստամբուլ

Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝  Եվրամիությունը սառեցրել է թուրքական նավթային կորպորացիայի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցների կիրառման  ծրագրերը:

Անցած տարվա դեկտեմբերին, Միջերկրածովյան արեւելյան վիճելի տարածքներում բնական գազի պաշարների հետազոտման նպատակով թուրքական կորպորացիայի չթույլատրված հորատման աշխատանքները նկատի ունենալով, ԵՄ առաջնորդներն առաջարկել էին սառեցնել թուրքական նավթային կորպորացիայի ղեկավարների ակտիվներն ու վերջիններիս արգելել մուտք գործել Եվրամիության երկրներ:

ԵՄ-ն համաձայնել էր մարտի 25-26-ը կայանալիք գագաթաժողովին քննարկել առավել խիստ տնտեսական պատժամիջոցներ:

Սակայն այս տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առավել կառուցողական մոտեցումը, հաշտեցման շուրջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը եւ վերջին հինգ տարում հին թշնամիների՝ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ անցկացված ուղիղ բանակցությունները նպաստեցին տրամադրությունների փոփոխմանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես Բրյուսելին կոչ արեց ՆԱՏՕ-ի անդամ եւ ԵՄ անդամության թեկնածու Թուրքիայի դեմ պատժամիջոցներ չկիրառել, մանավանդ, որ վերջինս փոխզիջումների նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսեւորում:  Դրանում ամերիկյան եւ եվրոպական դիվանագետները համամիտ էին:

«Թուրքական պաշտոնյաների  դեմ լրացուցիչ սեւ ցուցակների վրա աշխատանքը դադարեցվել է, եւ մենք արդեն չենք խոսում տնտեսական պատժամիջոցներից»,- ասել է ԵՄ դիվանագետներից մեկը:

Եվրամիության մեկ ուրիշ դիվանագետ էլ հայտարարել է, թե սեւ ցուցակների վրա աշխատանքը «իրականում երբեք չի էլ սկսել», մյուսն էլ նշել է, որ «դիվանագիտական ճանապարհն առաջնահերթություն է»:

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանել պատժամիջոցների վերաբերյալ տեղեկությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անդիմության դիմակիրները եւ իմ չգրած ստատուսները
հաջորդը
Կողմնակից են ազատ կամարտահայտմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն