• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Human Rights Watch-ը՝ հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման եւ նրանց նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին

aliq 12:39 | 19.03.2021
aliq 12:39 | 19.03.2021
Human rights watch

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետեւանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների վրա ադրբեջանական ուժերի կողմից բռնություն գործադրելու, ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս նրանց խոշտանգումների ենթարկելու մասին՝ Ադրբեջանին հորդորելով  պատասխանատվության ենթարկել մեղավորներին եւ անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Ադրբեջանը նաեւ պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին եւ կալանավորված քաղաքացիական անձանց ու տեղեկություններ հաղորդի այն զինծառայողների եւ քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, սակայն վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կալանքի տակ»,- ասվում է կառույցի հայտարարության մեջ։

Կազմակերպությունը զրուցել է 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց եւ այլ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսեւորումները, պատմել երկար եւ պարբերաբար ծեծի ենթարկվելու մասին: Նրանցից մեկը հայտնել է, որ իրեն խոշտանգել են սուր մետաղական ձողի օգնությամբ, մյուսը պատմել է իրենց էլեկտրահարելու դեպքերի մասին, իսկ մեկ այլ նախկին ռազմագերի տեղեկացրել է, որ անընդհատ վառվող ծխախոտով այրվածքներ են հասցրել: Տղամարդկանց պահել են նվաստացուցիչ պայմաններում, հատկապես առաջին օրերին շատ քիչ ջուր ու ուտելիք են տվել:

«Բռնությունների եւ խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները մտահոգություն են առաջացնում, որ դեռեւս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները նոր խոշտանգումների ենթարկվելու վտանգի տակ են: Ադրբեջանի իշխանությունները պետք է վստահեցնեն, որ հայ ռազմագերիներն ու մյուս կալանավորվածները, ովքեր դեռեւս անազատության մեջ են, ունեն այն պաշտպանությունը, որը ենթադրում են միջազգային մարդու իրավունքներն ու հումանիտար օրենքը, որոնք ենթադրում են խոշտանգումների ու բռնությունների բացառում»,- շեշտել է Human Rights Watch-ը:

«Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում եւ խոշտանգումները նողկալի են եւ համարվում են պատերազմական հանցագործություն»,- նշել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը՝ ընդգծելով, որ նմանօրինակ պատերազմական հանցանքները պետք է անհապաղ դատապարտվեն:

գերիներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զովունիում նոր բնակելի թաղամաս կկառուցվի
հաջորդը
Twitter-ի քաղաքական դիսկուրսը

Նման հոդվածներ

Հայ գերիների իրավունքների գերակայությունը

15:15 | 09.07.2021

83 անհետ կորած, 103 գերի ընկած եւ 23...

17:38 | 07.07.2021

Գերիների վերադարձի հարցը՝ առաջնահերթությունների թվում

16:19 | 07.07.2021

Գերիների հարցում չլինել կարծրատիպերին գերի

21:20 | 06.07.2021

Եվս 23 հայ ռազմագերիների կդատեն

13:37 | 06.07.2021

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների վերադարձը

12:00 | 06.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն