• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV

Պարսկերենի պատմամշակութային առաքելությունը

aliq 17:45 | 19.03.2021
aliq 17:45 | 19.03.2021
Gurgen Melikyan

Իրանական ParsToday-ը հայտնել է, որ Թեհրանի համալսարանի մշակույթի եւ սոցիալական հարցերի բաժնի եւ Իրանագիտության ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իրան-Հայաստան մշակութային ընդհանուր հայացք» խորագրով վեբինարը: Ելույթ են ունեցել իրանագետներ Գուրգեն Մելիքյանը, Վարդան Ոսկանյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Մահմուդ Ջաֆարի Դեհաղին, Գուդարզ Ռաշթիանին եւ Մաջիդ Քյարիմին:

Ըստ «ԻՐՆԱ» գործակալության, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը վեբինարում իր ելույթում ասել է, որ պարսկերենը իրանական ինքնության մի մասն է եւ միջազգային բնույթ ունի, միջազգային լեզու է՝ ընդգծելով, որ իրանական մշակույթի մեծագույն գործիչներ Ֆիրդուսին, Օմար Խայամը, Հաֆեզը, Սաադին եւ Ռումին միջազգային հեղինակություն են վայելում:

Հայ պարսկագետը, խոսելով Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, Պաղեստինում ու Եգիպտոսում պարսկերենի լայն տարածման մասին՝ ընդգծել է, որ անգամ օսմանյան կայսրերը իրենց խոսքում պարսկական պոեզիայից մեջբերումները  համարել են արքայականության նշան:

Մելիքյանը նշել է, որ այսօր պարսկերեն անցնում են Հայաստանի 15 դպրոցում եւ 7 բուհում՝ այդ թվում՝ ԵՊՀ-ում:

«Հայ գրերի գյուտից՝ 5-րդ դարից ի վեր, հայ գրիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել պարսկական գրականությանը, եւ դա բնական է, քանի որ հայերը Իրանը համարել են իրենց եղբայրը եւ հավատարիմ են եղել իրանցիներին դեռեւս պարթեւների ժամանակներից»,- հավելել է նա:

Բանասեր, պարսկագետ Անդրանիկ Սիմոնյանն էլ վեբինարի ընթացքում հիշեցրել է, որ հայերենը  միջին պարսկերենից 1411 բառ է փոխառել,- նշել է իրանական կայքը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
AstraZeneca-ն՝ անվտանգ պատվաստանյութ
հաջորդը
Հերթական զորավարժությունները Սեւ ծովում

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Ագրեսիվ վարքագիծը չի խրախուսվում

    23:21 | 13.04.2021
  • ԱՄՆ եւ ՌԴ առաջնորդները զրուցել են

    22:14 | 13.04.2021
  • ԱՄՆ պերճախոս լռությունը

    21:08 | 13.04.2021
  • Իրանը չի ընկրկում

    20:14 | 13.04.2021
  • Պահանջի բացակայություն եւ մի շարք պահանջներ

    19:44 | 13.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 4

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա