• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փնովելով դաշնակցին՝ դրվատել մրցակցին

aliq 20:14 | 19.03.2021
aliq 20:14 | 19.03.2021
Ankara Turkey

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ ԱՄՆ դաշնակից Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է որակել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հասցեին եւ ողջունել Վլադիմիր Պուտինի պատասխանը։

«Բայդենի խոսքերը Պուտինի հասցեին սազական չեն պետական գործչին: Դա հայտարարություն չէ, որը կարելի է ընդունել եւ կուլ տալ։ Նման հայտարարությունները սազական չեն պետական ղեկավարին»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը, որը հաճախ է աչքի ընկնում քաղաքական ընդդիմախոսների եւ օտարերկրյա պաշտոնակիցների հասցեին կոշտ հայտարարություններով եւ վիրավորական արտհայտություններով։

Էրդողանն ասել է, որ Պուտինը «շատ խելացի եւ շքեղ պատասխան է տվել»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Վլադիմիր Պուտինը «պատասխան կտա ընտրություններին միջամտելու համար»: Ըստ ԶԼ միջոցների պնդման՝ Բայդենը Ռուսաստանի նախագահին «մարդասպան» է անվանել: Պատասխանելով լրատվամիջոցների հարցին, թե արդյո՞ք նա իր ռուս գործընկերոջը «մարդասպան» է համարում՝ Բայդենը նշել է, որ դա իր տեսակետն է:

Իսկ  նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առողջություն էր մաղթել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ի պատասխան իր հասցեին հնչեցրած նրա վիրավորական խոսքերի: Պուտինն այդ առիթով արտահայտվել է մանկական հանգախաղի հանգույն՝ «Ով ինչ ասի՝ իրեն կասի»: ՌԴ առաջնորդն ասել էր, որ ԱՄՆ-ի վերնախավում շատ են ազնիվ ու պարկեշտ մարդիկ, և Մոսկվան հենվելու է նրանց վրա:

ՌԴ նախագահ նշել էր նաեւ, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կառուցել միայն Վաշինգտոնին հարմար պայմաններով, մինչդեռ Ռուսաստանը կաշխատի միայն իր համար բարենպաստ պայմաններով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը պնդում է հրաժարվել С-400-ից
հաջորդը
Ուշքի գալու եւ համաձայնության ժամանակն է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն