• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելում կրկին ընտրություններ են

aliq 14:43 | 23.03.2021
aliq 14:43 | 23.03.2021
Israel election

Իսրայելցիներն այսօր կմասնակցեն երկու տարվա ընթացքում չորրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Երկրի քաղաքացիները ստիպված կլինեն վերընտրել Քնեսեթի միապալատ խորհրդարանը, որում ընդգրկված է 120 անդամ: Համաձայն սոցհարցումների, ընտրապայքարը այս անգամ եւս  լարված կլինի։

Իսրայելում քաղաքական ճգնաժամն ու լարվածությունը սկսվել էր դեռ 2019-ին: Վերջին երկու տարվա ընթացքում երկրում անցկացված ընտրություններում աջակողմյան և ձախակողմյան կուսակցությունները  ստացել են մոտավորապես նույն քանակի տեղեր խորհրդարանում, ինչն էլ խոչընդոտել է կառավարության ձևավորմանը: 2019-ի ապրիլ եւ սեպտեմբերին կայացած ընտրություններում ոչ վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ոչ էլ նրա քաղաքական մրցակիցները չկարողացան կառավարություն ձեւավորել:

2020-ի մարտի ընտրություններից հետո Նեթանյահուն և «Կահոլ-Լավան» կուսակցության ղեկավար Բենի Գանցը բանակցություններ վարեցին ռոտացիոն կառավարություն ստեղծելու համար: Սակայն հետագայում, Նեթանյահուի եւ Գանցի միջեւ կրկին տարաձայնություններ առաջացան: Այդպիսով, վերջին ընտրություններից ինն ամիս անց 23-րդ Քնեսեթը պաշտոնապես լուծարվեց:

Չնայած այն հանգամանքին, որ իսրայելցիները քվեարկում են կուսակցությունների, այլ ոչ թե առանձին քաղաքական գործիչների օգտնին, երկրի քաղաքական դաշտում մի քանի հիմնական «դերակատարներ» կան՝ գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ընդդիմադիր քաղաքական գործիչ Յաիր Լապիդը եւ վարչապետի նախկին դաշնակիցներ՝ Գեդեոն Սաարը եւ Նաֆթալի Բենեթը: Վարչապետ Նեթանյահուն  ձգտում է վերընտրվել, այս անգամ իր նախընտրական արշավում հիմնվելով կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում Իսրայելի բնակչության արագ պատվաստման հաջողության վրա: Խորհրդանական ընտրություններին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն 37 կուսակցություն եւ դաշինք։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ գերիների ճակատագրով մտահոգ
հաջորդը
Պաստառները հանվում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն