• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ճկուն Արեւելքն ու անփոփոխ Արեւմտյան ճակատը

aliq 13:45 | 24.03.2021
aliq 13:45 | 24.03.2021
Foreign Minister Sergey Lavrov talks with Foreign Minister of China Wang Yi

Չորսօրյա աշխատանքային այցով Չինաստան մեկնած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի իր գործընկեր Վանգ Յիի հետ մամուլի համատեղ ասուլիսում ասել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը ամեն ինչ կանեն իրենց ֆինանսական եւ առեւտրային անվտանգությունն անբարյացակամ տրամադրված երկրների սպառնալիքներից ապահովելու համար։

Լավրովը մեղադրել է Արեւմուտքին՝ ասելով, թե Եվրոպայում ազգային շահով առաջնորդվող եզակի երկրներ են մնացել, որոնք Ռուսաստանի հետ պահպանում են գործընկերային հարաբերությունները։

Չինաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը Լավրովը Ռուսաստանի եւ մնացյալ աշխարհի միջեւ փոխհարաբերությունների ներկա իրավիճակը բնութագրել է՝ յուրովի վերաձեւակերպելով Էրիխ Մարիա Ռեմարկի նշանավոր «Արեւմտյան ճակատում անփոփոխ է» վեպի վերնագիրը. «Արեւմտյան ճակատում մեզ մոտ անփոփոխ է, իսկ Արեւելքում շատ ինտենսիվ օրակարգ ունենք, որը յուրաքանչյուր տարի հարստանում է»:

Կողմերը համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ ստորագրված բարեկամության եւ համագործակցության մեծ պայմանագիրը, որի 20-ամյակը լրանում է այս տարի։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում դոլարով հաշվարկներից եւ «Արեւմուտքի կողմից վերահսկվող» վճարային համակարգերի օգտագործումից հրաժարվելը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի համար նվազեցնելով պատժամիջոցների կիրառման հետ կապված ռիսկերը:

Խստորեն հակադարձելով ԱՄՆ-ի կամայական քայլերին՝ Լավրովն ասել է. «Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է դիմագրավեն ԱՄՆ-ի ճնշմանը եւ միասին ձգտեն պահպանել ընդհանուր շահերը, միջազգային կայունությունն ու համագործակցությունը»:

Սերգեյ Լավրովը հայտնել է նաեւ, որ Ռուսաստանն ու Չինաստանը կանեն հնարավոր ամեն ինչ սահմանները բացելու եւ հաղորդակցությունը վերսկսելու համար՝ նշելով, որ կորոնավիրուսի համավարակի թելադրած կարանտինի խիստ սահմանափակումները պետք է աստիճանաբար մեղմացվեն, իսկ հետո ամբողջությամբ չեղարկվեն:

ՌԴ արտգործնախարարը Չինաստանից հետո կմեկնի Հարավային Կորեա:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՔԾ-ի փոխարեն
հաջորդը
Ընտրական օրենսգրքի հարցը՝ Վենետիկի հրատապ ընթացակարգում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն