• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ջրակուսցի ընտանիքը ԵՊՀ հանրակացարանում է ապաստանել

Անուշ Առաքելյան 14:18 | 26.03.2021
Անուշ Առաքելյան 14:18 | 26.03.2021
Susanna Mikaelyan Jrakus Artsakh

Տիկին Սուսաննան իր տուն եկողներին թեյ է հյուրասիրում ու հավաստիացնում, որ Հադրութի դաշտերի խոտաբույսերից պատրաստված թեյի հետ ոչինչ չի համեմատվի: Ջրակուսի տանն է թողել ամեն ինչ, իր հետ վերցրել է միայն փաստաթղթեր ու հուսահատության, տագնապի մեծ չափաբաժին: 150 հոգու հետ ապաստանել են ԵՊՀ հանրակացարանում: Ընտանիքներին ամեն օր տրամադրվում է անվճար, պատրաստի սնունդ, ստանում են նաեւ հոգեբանական աջակցություն:

Սպասք, կենցաղային իրեր գնելու իմաստ էլ չի տեսնում, միեւնույնն է, ասում է՝ մի օր դուրս են գալու հանրակացարանից, չգիտեն՝ ուր եւ երբ են գնալու: Պետությունից ստացած 300000-ական դրամը խնայողաբար են օգտագործում, չորս երեխա ունեցող ընտանիքը գումարն ավելի կարեւոր ծախսերի համար է պահում: Երկու տղաները Կոտայքի մարզում աշխատանք են փնտրում: «Երեսուն տարի աշխատել ենք, տուն ստեղծել, երեխաներին մեծացրել, հիմա էլ ի՞նչ պիտի անենք, որ էդքանը ստեղծենք՝ չգիտեմ»:

Susanna Mikaelyan Jrakus Artsakh
Տիկին Սուսաննան ցույց է տալիս շնորհակալագիրը, որդին՝ Վահեն է ստացել լավ ծառայության համար, Ասկերանի զորամասում էր ծառայում, երբ պատերազմը վրա հասավ. «Վլադիկս տուն էր եկել աշխատանքից, դուրս թռավ, թե՝ ես գնում եմ Հադրութ, ընկերներս այնտեղ են: Ասում էր՝ մա՛մ, տնից դո՛ւրս արի, մա՛մ, գնա՛ մի տեղ: Ո՞ւր գնայի. մի տղաս՝ Ասկերանում զինվոր, մի տղաս՝ Ջաբրայիլում: Հինգ օր անցավ, եղբայրս եկավ հետեւիցս, տղաս էլ Հադրութից զանգեց, ասաց՝ դիվերսիա է մտել, դո՛ւրս արի: Ո՞վ կպատկերացներ՝ թուրքը կհասնի Հադրութ»:

Susanna Mikaelyan Jrakus ArtsakhԾանր սպասումի օրերն անցյալում են, հույսի ու հուսահատության միջեւ իր ընտրությունը տիկին Սուսաննան կատարել է. կարեւորը որդիներն ու ամուսինը ողջ ու առողջ վերադարձել են, դժվարությամբ, բայց նորից տուն կստեղծեն: Բնակարանի համար գրանցվել են Արցախում, սպասում են:

«Հայրս ազատամարտիկ էր, գերեզմանն ենք թողել այնտեղ: Հուշարձան էին տեղադրել՝ անունները գրված». Սուսաննան ասում է՝ թերևս, դա իրենց ամենամեծ ցավն է:

Ջրակուսի մասին խոսելիս տիկին Սուսաննայի դեմքին ժպիտ է հայտնվում: Փոքրիկ գյուղը ջրառատ լինելու պատճառով հնում Ջրակուս են անվանել. աղբյուրներով հարուստ գյուղ էր: Միավորված էր Տող գյուղի խաղողագործական խորհրդային տնտեսությանը։ Տիկին Սուսաննան մեծ ափսոսանքով է խոսում Ջրակուսի պատմամշակութային հուշարձանների՝ 1698 թվականին կառուցված Ս. Ստեփանոս եւ 5-12-րդ դարերին թվագրվող Կաքավավանքի մասին: Ջրակուսցիների սիրելի վայրերից էին նաեւ 14-րդ դարի Համամի ու 18-րդ դարի Հաթամի կամուրջները:

Jrakus Artsakh
Ապագա ունեցող գյուղ էր, հող էին մշակում, անասուն պահում, ոմանք նոր էին սկսել այգիներ, բանջարանոցներ հիմնել: Վերջապես լուծվել էր ջրի խնդիրը, պատերազմից մեկ ամիս առաջ էլ համայնքում ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքներ էին մեծ թափով ընթանում, մտադիր էին ավարտել 2021-ին:

Այսօրվա Ջրակուսը բոլորովին այլ է. ամայի, հրդեհված տներով, ավերված շենքերով… ադրբեջանական մամուլի տարածած տեսանյութերում ամեն օր իրենց գյուղն են փնտրում: Բարեկամները ամբողջ Հայաստանով ցրված են, ով որտեղ կարողացել, տեղավորվել է: Հադրութի շրջանի 13000 բնակիչ պատերազմից հետո անտուն է մնացել: Տիկին Սուսաննայի մայրը Արտաշատի Դալար գյուղում է ապաստանել:

Romela Badalyan«Գյուղապետը, հարեւանները ուտելիքը սկուտեղներով բերում են, շատ գոհ ու շնորհակալ եմ Դալար գյուղի ժողովրդից, ամեն ինչով օգնում են, չէի սպասում»,- պատմում է տիկին Ռոմելան:  Կյանքի երրորդ պատերազմն է վերապրում: Առաջինը ամուսնուն է խլել, ապրիլյան քառօրյայի ընթացքում նյարդային հիվանդություններն ու օնկոլոգիական խնդիրները գլուխ բարձրացրին, 44-օրյա պատերազմն էլ զրկեց տուն ու տեղից:

«Բոլոր դեղերը ես եմ գնում, ասում է տիկին Ռոմելան,- ինչ եկել եմ, ոչ մի տեղից բժշկական օգնություն չեմ ստացել, միայն երբ շատ վատ էի, շտապօգնությունը եկավ, սրսկեց, դեղ նշանակեց, գնացի առա: Հիպերտոնիայով հիվանդ եմ, նյարդերս խանգարվել են: Երկու անգամ գնացել եմ պոլիկլինիկա, դեղերը նշանակել են, ես եմ գնացել, գնել»: Շատերի պես տիկին Ռոմելան էլ տեղյակ չէր տեղահանված արցախցիներին անվճար տրվող շուրջ 500 անուն դեղորայքի մասին: Ցանկում ընդգրկված են եւ՛ ցավազրկողներ, ե՛ւ հակաբիոտիկներ, ե՛ւ արյան համակարգի վրա ազդող դեղամիջոցներ: Պարզապես պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա, հաշվառվել՝ ներկայացնելով փաստաթղթերը, եւ օգտվել բժշկի կողմից ցուցված, հասանելիք անվճար դեղորայքից:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

Անորոշ ճակատագրեր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կհանդիպի Այվազյանին եւ Բայրամովին
հաջորդը
ՄԱԿ-ը բանաձեւում է Վրաստանի խնդիրները

Նման հոդվածներ

Անորոշ ճակատագրեր. ԵՊՀ ուսանողական հանրակացարան

15:30 | 04.03.2021

Անորոշ ճակատագրեր. հադրութցի ընտանիքը տունդարձի հույսով է ապրում

14:33 | 22.02.2021

Անորոշ ճակատագրեր. Շուշեցի ընտանիքը Աբովյանում տուն ու աշխատանք...

11:30 | 15.02.2021

Անորոշ ճակատագրեր։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

14:08 | 29.01.2021

Գնա՛, Փաշինյանին բողոքի

13:50 | 20.01.2021

Անորոշ ճակատագրեր. «Էնվոյ» հյուրատուն

15:52 | 28.12.2020

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն