• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ներողություն, որ չեմ հավատում ձեր ներողությանը

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 26.03.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 26.03.2021
I am sorry
հեղ. Վ. Շիլով

Էս շաբաթ ներողությունների շքերթ էր։ Ոմանք ներողություն խնդրեցին իրենց արածների համար, իսկ մի տիկին էլ նախապես ներողություն խնդրեց իր հետագա օրինազանցության համար։

Ներողություն խնդրելն ինքնին գովելի ու խրախուսելի է։ Քչերն են կարողանում հաղթահարել սեփական անսխալականության բարդույթը, ընդունել սխալներն ու ներողություն հայցել։ Բայց այս շաբաթվա ներողություններն ավելի շատ նման էին ինդուլգենցիայի։

Հիշո՞ւմ եք՝ միջնադարում կաթոլիկ եկեղեցին մեղքերի թողության թուղթ էր տալիս՝ ինդուլգենցիա։ Ընդ որում, որոշները նախապես էին ստանում այդ ինդուլգենցիան, հետո գնում ու կատարում իրենց սեւ գործը։

Ահա, համարյա նույն կերպ նախապես ինդուլգենցիա հայցելու նման վարվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավար Աննա Կոստանյանը. նախ ներողություն խնդրեց, որ անգլերեն է խոսելու (ինքն իրեն հայերենի անաղարտության մեծ ջատագով համարող տիկինը օգտագործեց «անգլերեն լեզվով» սխալ բառակապակցությունը), հետո խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը։ Ընդ որում, շատ ֆեյսբուքյան օգտատերերի (այդ թվում տողերիս հեղինակի) օրենքի խախտում մատնանշող գրառումներին ի պատասխան, սույն տիկինը հենց այդ «ինդուլգենցիայով» էլ արդարանում էր. «Ես նախապես ներողություն եմ խնդրել»։

Սա նույնն է, որ ես նախապես ներողություն խնդրեմ, հետո մեկին ապտակեմ։ Ինձ մի պատժեք, չէ՞ որ նախապես ներողություն խնդրեցի։ Հա, ի դեպ, նաեւ արդարանում էր նրանով, թե անգլերեն խոսեց, քանի որ իր ուղերձը ՅՈՒՆԵՍԿՕ-ին էր ուղղված, հետո էլ «համեստորեն» ավելացրեց, թե իր ելույթի «պահանջարկը ձեւավորվել էր հենց հանրության կողմից…»: ՅՈՒՆԵՍԿՕ-ում էլ աչքներն ուռած ու անհամբեր սպասում էին մեր խորհրդարանի պատգամավորի անգլերեն ելույթին։

Բայց թողնենք տիկնոջն իր անգլերենով հիանալու եւ դառնանք մյուս ներողությանը, որ խնդրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Սույն պարոնը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր կեղտոտ փողոցի լուսանկար՝ այն ներկայացնելով իբրեւ կադր` Բաղրամյան պողոտայից: Իրականում, սակայն, պարզվեց, որ լուսանկարը արվել է Ուկրաինայում 2017 թվականին: Այս ներողությունը մենք չենք ընդունում։

Պարզաբանեմ. կարող էր նաեւ իրական նկար լինել, բայց այս պարագայում կարեւորը նկարի իրական կամ կեղծ լինելը չէ, այլ այն է, որ պետական պաշտոնյան իրեն իրավունք է վերապահում ընդդիմությանը վարկաբեկող գրառում անել սոցցանցում։ Հարց. նրա պաշտոնական պարտականություններում կա՞ արդյոք նման գործառույթ։ Մենակ թե չբերեք «ՖԲ էջը իր անձնական տարածքն է» դեմագոգիկ արդարացումը։

Դա հանրային տարածք է, որովհետեւ հասանելի եւ տեսանելի է հազարավոր մարդկանց, ինչպես փողոցը, բակը։ Եվ հանրային տարածքում պետական պաշտոնյան իրավունք չունի, հատուկ Տարոն Չախոյանի նման «օժտվածների» համար կրկնում եմ՝ իրավունք չունի նման վարք դրսեւորելու։

Եվ երբ իբր թե նախարար Ռուստամիկը, կարկառուն «ԻՔ»-ական Ալենն ու մյուս կարկառուններն ասում են, թե իրենք վարչական ռեսուրս չեն օգտագործելու, չեն գիտակցում, որ վարչական ռեսուրսը միայն «վարչապետի նկատմամբ անհուն սիրով լցված» մանուկներին միտինգի քշելը չի, այլ նաեւ պետական պաշտոնյայի նման վարքը, քաղաքական հակառակորդներին սոցցանցերով վարկաբեկելու փորձը։

Բայց ո՞ւմ եմ ինչ ասում։ Եթե Նիկոլ Փաշինյանը երեք տարում չի հասկացել, որ ինքը վաղուց լրագրող չի, այլ վարչապետ եւ իր գործառույթներից չի ամեն փռշտոցը «լայվով» ցույց տալը, տարոնչախոյանները, ալենսիմոնյաններն ու մանուկ ռուստամիկները սոցցանցային մանիպուլյացիան էլ պիտի վարչական ռեսուրս օգտագործել չհամարեն։ Այնպես որ, այս դեպքում էլ ներողությունը ոչինչ չի փոխում։

Բայց, այ, երրորդ ներողությունը, որ խնդրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ դիմելով ե’ւ Փայլակ Ֆահրադյանին, ե’ւ լրագրողական հանրությանը, ընդունելի է։

Քանի որ միջադեպը շատ հայտնի է, նորից չնկարագրեմ։ Ասեմ միայն, որ նախարարի ներողության ձեւակերպումը հստակ էր, սեփական մեղքի գիտակցումն ու հետագայում չկրկնելու խոստումը՝ միանգամայն հասկանալի։ Կարծում եմ, այս ներողությունը միանգամյան բավարար է, որ Փայլակն իր խախտված իրավունքը վերականգնված համարի եւ հետ վերցնի իր բողոքը։

Հ. Գ. – Ցավոք, մենք այդպես էլ չտեսանք ՄԻՊ-ի դեմ հայտնի հայհոյական գրառման հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանի եւ այդ գրառմանը հավանություն տված, ինքն իրեն բարձրակարգ իրավաբան համարող, կարկառուն «ԻՔ»-ական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ներողությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանից եւ հանրությունից։

Ընդ որում, նախարար Արշակյանի ներողությունից հետո դույն պարոնները պիտի որ հասկանային իրենց արարքի տխեղծությունը։ Բայց, ինչպես երեւում է, չեն հասկացել եւ ապագայում էլ շարունակելու են հայհոյախոսել իրենց դուր չեկած անձանց հասցեին կամ հավանության արժանացնել հայհոյախոսությունները։ Ի դեպ, եթե ներողություն խնդրել են, բայց մենք չենք նկատել, ապա Աննա Կոստանյանի հանգույն նախապես ներողություն ենք խնդրում այս Հ. Գ.-ի համար։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատմության ուսուցիչը արցախյան ուտեստների արտադրամաս է բացել
հաջորդը
ԱՄՆ շահերը եւ ուժեղ Եվրամիությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն