• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

403 միլիոն դոլարի նավթամթերք՝ Սուեզի ջրանցքում

aliq 14:39 | 26.03.2021
aliq 14:39 | 26.03.2021
Ever Given Suez Canal

Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ավելի քան 400 միլիոն դոլարի նավթով լցանավեր են կանգնած մնացել Եվրոպան եւ Ասիան կապող հիմնական տրանսպորտային ուղում՝ Սուեզի ջրանցքում՝ Ever Given բեռնարկղանավի ծանծաղուտում հայտնվելու հետեւանքով:

South China Morning Post պարբերականի տվյալներով՝ ջրանցքում կանգնած են մնացել 6,3 միլիոն բարել նավթ փոխադրող խոշոր բեռնատարողությամբ յոթ նավ: Մեկ բարելի դիմաց 64 դոլար գնի դեպքում այդ բեռի ընդհանուր արժեքը կազմում է 403 միլիոն դոլար:

Եթե հանգստյան օրերին ջրանցքի արգլափակումը չվերացվի, ջրանցքի հարավային հատվածում կկուտակվի 160 միլիոն դոլար ընդհանուր արժողության 2,5 միլիոն բարել նավթ փոխադրող երեք լցանավ: Հարկադիր կանգառի մեջ են ավիացիոն վառելիք եւ բենզին փոխադրող եւս 15 նավեր, որոնցից հինգն ուղեւորվում էր Ասիա:

Բացի դրանից, ջրանցքում կամ դրա մուտքի մոտ կանգնած են հեղուկացված բնական գազի բեռով հինգ նավ եւ եւս երկուսը՝ հեղուկացված նավթային գազով:

Project44 լոգիստական ծառայության տվյալներով՝ տարածաշրջանում են հայտնվել 380 հազար բեռնարկղ փոխադրող 34 բեռնարկղանավ, որոնցից 21-ը կանգնած է Ever Given-ից 100 կիլոմետր շառավղում, առաջիկա օրերին սպասում են մնացածների ժամանմանը: Տարածաշրջանում կուտակվել են  մոտս հարյուր տարբեր տիպի նավեր:

Ըստ Reuters գործակալության՝ վթարի հետեւանքով նավթի փոխադրումներով զբաղվող լցանավերի ծառայությունների գինը միջազգային շուկայում կրկնապատկվել է։ Մի քանի տասնյակ նավեր վերջին պահին հրաժարվել են մուտք գործել ջրանցք եւ փոխել են երթուղին։

Սուեզի ջրանցքով է անցնում բեռնափոխադրումների համաշխարհային հոսքի 12 տոկոսը, այն նաեւ նավթի համաշխարհային լցանավային փոխադրումների առավել բեռնված ջրային մայրուղիներից մեկն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկվել են ույղուր թուրքերի խնդիրները
հաջորդը
Նախագահները հանդիպել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն